ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ.
Հարգելի՛ պարոն Մարտիրոսյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ:
Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում գիտության և կրթության ոլորտների զարգացման գործում: Որպես Հայաստանի ամենափառավոր հաստատություններից մեկի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար՝ Դուք նշանակալի դերակատարում ունեք այդ կարևոր կառույցի ավանդույթների պահպանման գործում, կառույց, որը, չնայած բազմաթիվ խնդիրներին ու դժվարություններին, բարձր մակարդակով կատարում է իր առաքելությունը:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով առողջություն, տոկունություն՝ շարունակելու Ձեր անձնվեր ծառայությունը մեր երկրին:
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ