f

Անկախ

Մենք պարտավոր ենք աշխատել հանուն այն Հայրենիքի, որի մասին երազում էին նաև ցեղասպանված մեր հայրենակիցները. ՀՀ նախագահ


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ջանքերի համար: Այս մասին հաղորդում է նախագահի մամուլի գրասենյակը:

Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հայտարար¬վեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարվա հերոսների անունները:

Առաջին անգամ, հիմնադրումից ի վեր, «Ավրորա» մրցանակաբաշխությունն անցկացվեց առանց նրա կնքահայրերից մեկի՝ մեր ավագ ընկեր, «Ավրորա» նախա¬ձեռնության համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանի, որ կյանքից հեռացավ օրեր առաջ:

Եվս մեկ անգամ մեծագույն ցավս արտահայտելով Վարդան Գրեգորյանի կորստյան առթիվ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ավրորա» նախաձեռնության բոլոր հիմնադիրներին՝ իրենց գործունեությամբ Հայոց ցեղա¬սպա¬նության ճանաչման պայքարին մասնակցելու համար: Այդ գործում անուրանալի է բոլորիս սիրելի Վարդան Գրեգորյանի ներդրումը:

Նա ականավոր մարդասեր էր, գիտնական, հետազոտող ու խորհրդատու ազգային ու միջազգային մակարդակներում, առանցքային դեր ուներ ինչպես հայապահպանության, այնպես էլ հայությանը ներկայացնելու, հայոց արդար դատի մասին բարձրաձայնելու, այն հանրայնացնելու գործում:

Վստահ եմ, որ դուք նույն եռանդով շարունակելու եք Վարդան Գրեգորյանի հետ սկսած գործը՝ ի հիշատակ թե՛ մեր մեծ հայրենակցի, թե՛ նրա ներդրած ավանդի, թե՛ նրա ծավալած պայքարի ու խորապես ազգային գործունեության և, անշուշտ, հանուն այն նպատակների, որոնք նա ավարտին չհասցրեց»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Վարդան Գրեգորյանը երբեք չէր թաքցնում իր մեծ սերն առ Հայրենիք: «Մենք պարտավոր ենք առնվազն ավելացնել այդ սերը՝ ձեռք ձեռքի աշխատելով հանուն Հայրենիքի, հանուն այն Հայրենիքի, որի մասին երազում էին նաև 106 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված մեր հայրենակիցները, հանուն այն Հայրենիքի, որի մասին այսօր մտածում են նաև նրանց սերունդները»,-ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Ավրորա ՀՀ նախագահի աշխատակազմ Արմեն Սարգսյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին