f

Անկախ

Կարեն Տոնականյան. «Մեր հաղթանակներով ապացուցելու շատ բան ունենք աշխարհին»


Վերջերս Մոսկվայում կայացած շոու երեկոյի ընթացքում Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: 
Հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ 8-ռաունդանոց մենամարտում հաղթեց Հարավային Աֆրիկան ներկայացնող փորձառու բռնցքամարտիկ, 29-ամյա Մաեմու Ռոֆիվային: 
Անկախի հետ զրույցում Կարենը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և առաջիկա մենամարտի մասին:


-Շնորհավորում ենք պրոֆեսիոնալ ռինգում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Մենամարտիցս առաջ լուրջ նախապատրաստական շրջան եմ անցել՝ շուրջ 3 ամիս մարզումներ անցկացնելով Վլադիկավկազում: Մարզումների սկզբում շեշտը դրել էինք ֆիզիկական պատրաստվածության վրա, երկրորդ փուլում՝ սպարինգ մենամարտերի անցկացման:


-Ի՞նչ տրամադրվածությամբ մոտեցաք մենամարտին:
-Մոսկվա մեկնեցի շատ լավ պատրաստված՝ հաղթելու ակնկալիքով: Գիտեի, որ պատրաստ եմ ու կարող եմ ինձ լավագույն կողմերով դրսևորել ռինգում:


- Աֆրիկացի մրցակցին նախապես հասցրե՞լ էիք ուսումնասիրել:
-Մրցակիցս  փորձառու բռնցքամարտիկ էր: Պրոֆեսիոնալ ռինգում տոնել էր 19 հաղթանակ ու դարձել նաև WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն: Մենամարտից 1 ամիս առաջ արդեն գիտեի, որ նրա հետ եմ հանդիպելու, ուստի մարզիչներիս հետ հասցրել էինք  ուսումնասիրել նրա ուժեղ և թույլ կողմերը, գործելաոճը ռինգում: Նա բավական լավ վարկանիշ ուներ, և այս հաղթանակն ինձ համար կարևոր էր նրանով, որ պրոֆեսիոնալների վարկանիշային աղյուսակում մեծ քայլ կատարեցի:


-Հաղթանակից հետո Ձեր ուսերին ծածանվում էր հայոց եռագույնը: Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակներում ներկայացնում եք մեր երկիրը:
-Ցանկացած մրցման ժամանակ, ամեն անգամ ռինգ մտնելիս մտածում եմ երկիրս պատվով ներկայացնելու և միջազգային հարթակում եռագույնը ծածանելու մասին, մանավանդ հիմա, երբ մեր երկիրն ունի դրա կարիքը: Մենք մեր հաղթանակներով ու գործով շատ բան ապացուցելու ունենք աշխարհին: Պետք է աշխատել ու նպատակային շարժվել առաջ:


- Հնարավո՞ր է շարունակեք ելույթները սիրողական ռինգում: 
-Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, մինչև 15 մենամարտ անցկացնելը, իրավունք ունեն հանդես գալ սիրողական ռինգում, ուստի ոչինչ չեմ բացառում: 


-Ե՞րբ կկայանա հաջորդ մենամարտը:
-Հաջորդ մենամարտս հավանաբար կանցկացնեմ 2 ամսից, սակայն դեռ չեմ կարող հստակ ասել, թե որտեղ և ում հետ: Ես շարունակում եմ իմ ամենօրյա մարզումները, որպեսզի լիարժեք պատրաստ լինեմ: Իմ ձեռքբերումների, պրոֆեսիոնալ ռինգում գրանցած հաջողությունների համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին , որը մեծ ներդրում ունի իմ կարիերայում:
 

բռնցքամարտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Կարեն Տոնականյան հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի Սպորտ

Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
ԱՄՆ-ը հայտնել է, որ Իրանի հարձակման ժամանակ առնվազն 9 հրթիռ շրջանցել է Իսրայելի ՀՕՊ-ն ու խոցել 2 ավիաբազա
Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումների շուրջ իրավիճակը դեռևս լարված է. ՌԴ դեսպան
Ռուսաստանը Չասով Յարը ավելի արագ կարող է զավթել, քան Բախմուտը. ISW
Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Ավելին
Ավելին