f

Անկախ

Լեռնային Ղարաբաղ. փայլակներ մեծ ամպրոպից առաջ Զանգեզուրում. REGNUM


Թեհրանը մտահոգություն ունի, որ որոշ պայմաններում ու հանգամանքներում ղարաբաղյան հակամարտությունը կտեղափոխվի իր տարածք, որտեղ ավելի շատ ադրբեջանցի է ապրում, քան բուն Ադրբեջանում, նաև նշանակալի և ազդեցիկ հայկական սփյուռք գոյություն ունի: Ուստի Իրանը հանդես է գալիս Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև այսպես կոչված զանգեզուրյան միջանցքը բացելու դեմ:

Իրանի ԶԼՄ-ները երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում հազվադեպ և շատ զգուշավոր են լուսաբանել և լուսաբանում են Անդրկովկասի իրադարձությունների ընթացքը, թեպետ Թեհրանում  շատ ուշադիր էին հետևում և հետևում են դրանց զարգացումներին: Պատերազմի ընթացքում Թեհրանը պաշտոնական մակարդակով չեզոք դիրք էր պահում՝ հանդես գալով նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման և ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին: Նա հայտարարել է նաև միջնորդ դառնալու պատրաստակամության մասին:

Պատճառները պարզ են և բացատրելի: Թեհրանը մտավախություն ունի, որ որոշ պայմաններում ու հանգամանքներում հակամարտությունը կարող է տեղափոխվել իր տարածք, որտեղ ավելի շատ ադրբեջանցի է ապրում, քան բուն Ադրբեջանում, նաև նշանակալի և ազդեցիկ հայկական սփյուռք գոյություն ունի: Ինչպես գրում է այդ կապակցությամբ եգիպտոսյան Sasapost պարբերականը, «հատկապես տարածաշրջանի աշխարհաքաղաքական էությունն է կանխորոշում Իրանի գործողությունների բնույթը, որ զգայուն է արձագանքում ուժերի հարաբերակցության յուրաքանչյուր փոփոխությանը»:

Թեհրանը ողջունել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնությունը, որը հանգեցրեց ղարաբաղյան պատերազմի դադարեցմանը: Մանավանդ որ այն արտաքուստ «զինադադարի բանաձև» էր հիշեցնում, որով ժամանակին հանդես է եկել Թեհրանը՝ քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբին: Իրանն այն ժամանակ առաջարկում էր ստեղծել միջնորդական խումբ «3+3» բանաձևով (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա+Հայաստան, Ադրբեջան, Վրաստան): Այստեղ անմիջապես աչքի է զարնում այն, որ այդ երկու ձևաչափերում բացակայում է Թուրքիան: Պատճառները նույնպես հասկանալի են: Իրանը չի ցանկանում և զգուշանում  է ադրբեջանա-թուրքական ռազմա-քաղաքական դաշինքից ու տարածաշրջանում Անկարայի ազդեցության ուժեղացումից, ինչպես նաև այն հանգամանքից, որ այդ ազդեցությունը կարող է  տարածվել նաև երկրի հյուսիսարևմտյան գավառներում ապրող իրանցի ադրբեջանցիների վրա:

Երկրորդ ղարաբաղյան պատերազմը և լայնամասշտաբ թուրքական օգնությունը Բաքվին՝ քաղաքական աջակցությունից մինչև սպառազինության մատակարարումները, Սիրիայի հյուսիսային շրջաններից զինյալների ներգրավումը և Ադրբեջանում թուրքական կործանիչների տեղակայումը պատերազմի ընթացքում, Թեհրանի համար չափազանց մտահոգող իրադարձություն դարձան: Թեև Իրանը և Թուրքիան ջանում են խուսափել անմիջական բախումներից և երկկողմ համագործակցության եզրեր ունեն, թուրքական քաղաքականությունը նախկինում էլ է արդեն բախվել իրանական շահերին, օրինակ՝ Սիրիայում, որտեղ   Թեհրանը պաշտպանում է կառավարությանը, իսկ Անկարան՝ ոչ: Այդ խորապատկերում Թուրքիայի աշխույժ մասնակցությունը Իրանի սահմանին ստեղծված դրության վերաձևմանը, ինչպես կարծում են թեհրանյան վերլուծաբանները, «վաղ թե ուշ կստիպեն Թեհրանին փոխել իր վերաբերմունքը Անդրկովկասի իրավիճակին»:

Ահա ինչու միջազգային իրավունքի իրանցի փորձագետ Ահմադ Քազեմիի հարցազրույցը Fars գործակալությանը, որում հաստատվում է, որ «Ադրբեջանը փորձում է չեզոքացնել Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը տարածաշրջանում այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքով» և մեկուսացնել Իրանը տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից, ինչպես նաև հարվածել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին», մեծ հետաքրքրություն է առաջացնում:

Զարգացնելով իր միտքը՝ Քազեմին ավելացրել է, որ Բաքուն Անկարայի հետ համագործակցությամբ փորձում է զանգեզուրյան միջանցքով «միավորել պանթյուրքիստական աշխարհը, վերացնել տարածաշրջանում Իրանի հնարավորությունները»: Մի այլ հոդվածում, որ հրապարակվել է իրանական  Mehr գործակալության կայքում, ընդգծվում է, որ «Ադրբեջանի տարածքային հավակնությունները  Հայաստանի նկատմամբ հակասում են Իրանի շահերին» և «Թեհրանը պետք է պաշտոնապես  դատապարտի նման հայտարարությունները»: Խոսքը «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացումը և համագործակցությունը» խորհրդաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի մասին է, որում նա հայտարարել է, որ «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքն է», թեպետ ավելացրել է, թե «դա չի նշանակում, որ մենք տարածքային հավակնություններ ունենք»: Բայց և այնպես. «Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե մենք օգտագործենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք Երևան: Կգա ժամանակ, որ մենք դա կանենք: Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը»: Ավելի վաղ Հեռուստառադիոպետկոմին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է հետևյալը. «Եթե Հայաստանն ուզենա, դա կարելի է հեշտ լուծել, եթե չուզենա, մենք դա կլուծենք ուժով: Ես ասել եմ մինչև պատերազմը և պատերազմի ժամանակ, որ նրանք պետք է չքվեն մեր հողից բարի կամքով, այլապես  մենք նրանց դուրս կշպրտենք: Այդպես էլ եղավ: Նույնը կլինի և Զանգեզուրի միջանցքի դեպքում»:

Այստեղ հանելուկային շատ բան կա: Իրոք, եռակողմ համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին նախատեսում է  տրանսպորտային միջանցքի բացում Նախիջևանի (Ադրբեջանի անկլավ, որ սահմանակից է Թուրքիային, Հայաստանին և Իրանին) և Ադրբեջանի հիմնական տարածքի հետ Հայաստանի Զանգեզուրի շրջանի միջով: Տեղաշարժն այդ ճանապարհով  պետք է հսկեն Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ զորքերը: Միաժամանակ Ալիևը, որպես փորձառու քաղաքական գործիչ, հասկանում է, որ այդ նախագիծը հաջողությամբ իրականացնելու համար ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային անհրաժեշտ է առաջին հերթին  քաղաքական-դիվանագիտական բնույթի քայլեր ձեռնարկել՝ Երևանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Առավել ևս, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հանդես չի գալիս տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակելու դեմ: Վայոց ձորի մարզ այցի ժամանակ նա այսպես մեկնաբանեց այդ հարցը. «Նրանք անընդհատ ասում են, որ իրենք ունենալու են Զանգեզուրի միջանցքը: Դե ասում են, թող ասեն: Իսկ մենք, նշանակում է, ունենալու ենք Զանգեզուրի միջանցք, հյուսիս-ադրբեջանական միջանցք: Այսինքն՝ մենք ճանապարհ ենք տալու ճանապարհի դիմաց: Պատկերացրեք, թե ինչ փոփոխություններ կունենա Հայաստանի տնտեսությունը, եթե երկաթուղի ունենանք Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Ռուսաստանի Դաշնության հետ: Դա մեր կարևորագույն խնդիրն է, որից հետո  Հայաստանն իր ամենամեծ հարստություններն օգտագործելու հնարավորություն կունենա»:

Բայց Ալիևի մեկնաբանությամբ ամեն ինչ այլ պատկեր ունի: «Մենք պատրաստ ենք համագործակցության,- հայտարարել է նա:- Քանի՞ անգամ են հանդիպել փոխվարչապետները: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցել: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը: Բայց դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք»: Բայց ինչո՞ւ է Ադրբեջանի առաջնորդն սկսել այդպես շտապել՝ անգամ քննադատելով այդ ուղղությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներին: Ինչո՞ւ է, ըստ բազմաթիվ նշանների, խաղի մեջ մտնում Թեհրանը: Ակնհայտ է, որ այդ ամենը աշխարհաքաղաքական դարձերես ունի: Նախ և առաջ, իր աշխատանքը սկսեց աշխուժացնել  ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով: Այդ ձևաչափում խաղը հաղթելու քիչ շանսեր ունի Բաքուն: Բացի այդ, ըստ որոշ փորձագետների կարծիքի, Իրանի միջոցով անդրկովկասյան ուղղությամբ է սկսել գործել Ֆրանսիան: Ինչ-որ որոշման է պատրաստվում նաև ԱՄՆ-ն, ինչը ստիպում է Ռուսաստանին ավելի խորանալ Անդրկովկասի բարդ ռեբուսների մեջ: Եթե չբացվի զանգեզուրյան միջանցքը, հարվածի տակ կհայտնվի Լաչինի միջանցքը Հայաստանի և Արցախի միջև: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահներին, ապա նրանք կարող են անցում ստանալ Ադրբեջանի միջով: Քանի որ զանգեզուրյան միջանցքում գլոբալ խաղացողների (Ռուսաստան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ) հետաքրքրություններ կան, դրա վրա հսկողության «ճակատամարտը» անողոք աշխարհաքաղաքական դիմակայություն է ենթադրում:

Իսկ առայժմ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին «ձեռնպահ մնալ ռազմամոլական հռետորաբանությունից և ռևանշիստական ձգտումներից ղարաբաղյան հակամարտությունում» և շարժվել «եռակողմ պայմանավորվածությունների հունով, որոնք ձեռք են բերվել» 2020 թ. նոյեմբերին և 2021 հունվարին մոսկովյան բանակցություններում»: Կստացվի՞ որ:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

 

Աշխարհում Տարածաշրջան Իրան Ադրբեջան Ռուսաստան Արցախյան հակամարտություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին