ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ ցանկացած երկրում COVID-19 նոր շտամի արագ տարածման հետ կապված կարող է ստեղծվել նույն իրավիճակը, ինչպիսին այժմ Հնդկաստանում է: Գրում է Russian.rt.com-ը։
«B.1.617 տարբերակը, որը հայտանաբերվել է Հնդկաստանում, այժմ ԱՀԿ-ի կողմից ավելացվել է հետաքրքրություն ներկայացնող տարբերակների շարքում, և մենք տեսնում ենք այս վիրուսի տարածումը: Շատ կարևոր է հասկանալ, որ իրավիճակը, ինչպիսին Հնդկաստանում է, կարող է առաջանալ ցանկացած երկրում», - Կլյուգեի խոսքերը մեջբերում է РИА Новости լրատվական գործակալությունը։
«Երբ անձնական պաշտպանության միջոցները թուլանում են, երբ զանգվածային հավաքներ են տեղի ունենում, երբ այդքան շատ տարբերակներ կան, և երբ պատվաստումների մակարդակը շատ ցածր է, դա կարող է կատարյալ փոթորիկ ստեղծել ցանկացած երկրում»:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 149 միլիոնը։