f

Անկախ

«ԱՄՆ-ն այլևս Թուրքիայի շանտաժին չի ենթարկվում». Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը իսրայելյան քաղաքականության թեժ թեմա է: Կարծիք կա, որ այն ճանաչելը բարոյական պարտք է: Ուրիշն էլ կա, որ պրագմատիզմը բարոյականությունից ավելի կարևոր է: Այժմ, երբ ԱՄՆ նախագահը Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները ճանաչեց ցեղասպանություն, իսրայելյան մամուլը աշխույժ քննարկում է այդ իրադարձությունը:

«Անկարայի կողմից անվերջանալի սպառնալիքները հանդուժելու և բավարարելու մակարդակը նմանը չունի ԱՄՆ պատմության մեջ,- գրում է Սեթ Ֆրանցմանը Jerusalem Post պարբերականում:- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջ դրեց այդ հանդուժողության տասնամյակներին՝ ճանաչելով ցեղասպանությունը, որը կատարվել է 106 տարի առաջ հայերի դեմ նախորդ թուրքական կառավարության կողմից:

«Խորհրդանշական ճանաչումը տեղի ունեցավ այդ ջարդերը վերապրածների գերեզման մտնելուց տասնամյակներ անց: Դա վկայում է Ջո Բայդենի և նրա վարչակարգի կամքի մասին՝ վերջ դնելու այն շանտաժին, որ Անկարան գործադրում էր անգամ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու դեմ: Աշխարհի որևէ այլ կառավարություն նման հսկողություն չի իրականացրել նույնիսկ Սպիտակ տան գործածած  լեզվի նկատմամբ:

Երկար տարիներ Թուրքիան ոչ միայն թույլ չէր տալիս ամերիկյան ղեկավարությանը գործածել «ցեղասպանություն» բառը, այլև սպառնում էր ամերիկյան զինվորներին Սիրիայում, առևանգում ու ազատազրկում էր ամերիկացիներին, հետապնդում էր ամերիկյան հյուպատոսությունների աշխատակիցներին, անգամ, հավանաբար զրկում էր ամերիկացիներին գաղտնի տեղեկատվության հասանելիությունից  և արգելում էր նրանց մուտքը որպես «ահաբեկիչների»:

Հասկանալու համար, թե ինչքան կարևոր էր ԱՄՆ-ի որոշումը, հարկ է գիտակցել, թե ինչպես էր Թուրքիան ստիպում լռել քննադատներին և վախեցնում մարդկանց ու երկրներին ամբողջ աշխարհում: Էրդողանի օրոք Թուրքիան դարձավ աշխարհում լրագրողների առաջատար բանտապետը, վերացնում էր ընդդիմադիր ԶԼՄ-ները, բանտ էր նետում ուսանողներին, սպանում էր ակտիվիստ կանանց արտասահմանում, ձերբակալում էր մարդկանց թվիթների համար, ներխուժումներ և քրդերի էթնիկ զտումներ սկսեց  Սիրիայի Աֆրինում, բուլդոզերով քրդական քաղաքների հատվածներ էր հողին հավասարեցնում Սիրիայում, եզդիների ցեղասպանության զոհերին էր սպառնում Իրաքում, վարձկանների ձեռքերն ազատեց Ադրբեջանում հայերի վրա հարձակվելու համար, անօրինական զենք ու վարձականներ էր ուղարկում Լիբիա:

Պարզ չէ՝ Բայդենի վարչակարգը վերջ դրե՞ց Թուրքիայի ողջ ազդեցությանը ԱՄՆ-ի պաշտոնական շրջանակներում: Կապերի զարգացման տասնամյակները Անկարային մեծ իշխանություն տվեցին Վաշինգտոնում, իշխանություն, որը նա օգտագործեց իր անազնիվ նպատակներով: Անկարայի դերի մասին սպառիչ մանրամասները հավանաբար երբեք հայտնի չեն դառնա: Հայտնի է միայն, որ Բայդենը ճանաչել է հայերի ցեղասպանությունը՝ չնայած Թուրքիայի սպառնալիքներին»:

«Ես հրեաներին ու հայերին եղբայրներ եմ համարում, ես շփոթված եմ, քանի որ շատ երկրների համար, ներառյալ Իսրայելը, այդքան դժվար է ընդունել պատմությունը, ընդամենը երկու բառ արտաբերելը՝ «հայոց ցեղասպանություն»,- շարունակում է քննարկումը Ռաուլ Վալլենբերգի միջազգային հիմնադրամի (ՀԿ, որը ուսումնասիրում է Հոլոքոստի փրկարարներին և հանդես է գալիս նրանց ճանաչման համար-հեղ.) հիմնադիր Բարուխ Թենեմբաումը Times of Israel-ում:- Իհարկե, Ռաֆայել Լեմկինը՝ նշանավոր իրավաբան, «ցեղասպանություն» եզրույթը մտցրեց միայն 1943 թվականին, բայց դա հատուկ մշակվել էր բացատրելու համար այն գազանությունները, որոնք վիճակվել էին հայերին մոտ երեք տասնամյակ առաջ:

Հրեաներն ու հայերը  ընդհանուր շատ բան ունեն: Երկու ժողովուրդներն էլ ողբերգական ճակատագիր են ունեցել XX դարում և ստեղծել են փոքր անկախ պետություններ՝ շրջապատված թշնամիներով և ազդեցիկ սփյուռքով: Նրանք նաև ընդհանուր մշակութային արժեքներ և կրոնական արմատներ ունեն: Բայց կան նաև ապշեցուցիչ տարբերություններ. եթե Իսրայելը ծաղկող պետություն է, ապա Հայաստանի ահռելի ներուժը դեռ պետք է բացահայտել: Հրեաների Հոլոքոստը  լայնորեն ճանաչված է ոչ միայն այն կատարողի սերունդների, այլև ամբողջ աշխարհի կողմից: Մինչդեռ հայերի ցեղասպանությունը դեռևս կասկածի տակ է դրվում: Հոլոքոստի ժամանակ շատ հայեր  ամբողջ ուժով ձգտել են պաշտպանել հրեաներին, ինչպես լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, որը Վալլենբերգի մեդալ է ստացել 2017 թվականին նախագահ Ռիվլինի նստավայրում, և Հարություն Խաչատրյանը, որը մեր հետաքննության և առաջադրման շնորհիվ ճանաչվել է Բարեպաշտ: Ռաուլ Վալլեմերգի միջազգային հիմնադրամը, որ ես եմ հիմնադրել, միավորել է իր ջանքերը Շտրասլերի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի հետ Քլարկի համալսարանում: Մենք դաշտային ուսումնասիրություններ ենք կատարել հայտնաբերելու համար այն թուրքերին ու քրդերին, որոնք առնչվել են հայերի ցեղասպանության զոհերին: Ուսումնասիրության ընթացքում, որը նախատեսվում է շարունակել, հրապարակվել է 184 փրկարարի անուն: Բացի փրկարարներից, եղել են նշանավոր անձինք, որոնք զգուշացրել են աշխարհին հայերի ցեղասպանության մասին: Նրանցից մեկն էր դեսպան Հենրի Մորգենթաու ավագը, որը, որպես Միացյալ Նահանգների դեսպան Օսմանյան կայսրությունում, առաջիններից էր, որ բացահայտեց 1915 թվականի ողբերգությունը:

Դեռ 2012 թվականին առաջին անգամ այցելեցի Հայաստան: Երևան ժամանելուն պես գնացի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության թանգարան: Ամենակուլ զգացում համակեց ինձ, երբ տեսա լուսանկարներն ու մակագրությունները, որոնք ցայտուն ցույց էին տալիս հայերի ծանր վիճակը: Այս օրը ես ի խորոց սրտի զգում եմ իմ թանկագին հայերի ցավը: Հուսով եմ, որ ապագան խաղաղություն ու մխիթարություն կբերի այդ հիանալի ու սիրելի մարդկանց»,- գրում է Թենեմբաումը:

«Թուրքիայի նախագահն աստիճանաբար աչքից ընկնում է սեփական երկրում և Մերձավոր Արևելքում,- գրում է Թել Ավիվի համալսարանի Մերձավոր Արևելքի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Էյալ Զիսսերը Israel Hayom պարբերականում:- Նրա տարածաշրջանային թուրքական հեգեմոնիայի տեսլականը սին դուրս եկավ այն պարտությունների հետևանքով, որ կրեց «Մուսուլման եղբայրներից» արաբական պետություններում, բացի այդ, Անկարան բաց է թողել Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և Եգիպտոսի հետ բնական գազի որոնումներում համագործակցելու շանսերը: Այդ ամենը, սակայն, նսեմանում է այն չարագուշակ ստվերի համեմատությամբ, որ նետեց Բայդենի վարչակազմը: Վաշինգտոնը դիմում է մեղմ  հնչերանգների և հաշտության ուղերձների իրանցի թշնամու համար՝ միաժամանակ խոսքով ջախջախելով իր դաշնակիցներին տարածաշրջանում: Սկզբից  սաուդցիները, հիմա հերթը հասավ Թուրքիային: Անցած հագստյան օրերին ԱՄՆ-ն 1915 թվականի գազանությունները հայերի դեմ ցեղասպանություն ճանաչեց, այն, ինչից խուսափում էին նախորդ նախագահները: Էրդողանը պարզապես չի տեղավորվում Բայդենի  պատկերացումներում: Վախը Վաշինգտոնի գործողություններից քաղաքական ոլորտում, անվտանգության ոլորտում և հատկապես տնտեսության ոլորտում Անկարային նկատելիորեն հրում են Իսրայելի կողմը: Իհարկե, Երուսաղեմը և Անկարան հազիվ թե վերականգնեն սերտ միությունը, որ ունեին մի ժամանակ, քանի որ կապերը, թերևս, դատապարտված էին ընդմիշտ մթագնելու Էրդողանի սխալներով, բայց երկու երկրներն ընդհանուր շատ շահեր ունեն, որոնցով կարող են համագործակցել, սկսած Իրանի հարցից մինչև Սիրիայի հարցը, մինչև բնական գազի արդյունահանումը Միջերկրական ծովից:  Հարկ է հիշել նաև, որ Թուրքիան ավելի թշնամի չէ Իսրայելին, քան մեր որոշ արաբական հարևաններ, ինչպիսիք են Հորդանանը կամ Եգիպտոսը, որոնց հետ մենք խաղաղ պայմանագրեր ունենք, բայց որտեղ տնտեսական կապերն այնքան էլ խորը չեն: Սակայն Երուսաղեմի քաղաքականությունը Անկարայի նկատմամբ պետք է մշակվի «վստահիր, բայց ստուգիր» սկզբունքով»:

Կլիմենտ Ալեքսանդրով

Աղբյուրը՝  ИА REGNUM 

 

 

 

Աշխարհում ԱՄՆ Թուրքիա Իսրայել Հայոց Ցեղասպանություն

Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ Միլլեր
ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը և G7-ը ուսումնասիրում են Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվները բացելու հնարավորությունները. Յելեն
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
Գերմանիայի նախագահը ապրիլի 22-24-ը եռօրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Ավելին
Ավելին