Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահն է, եթե հայտարարություններ է արել, թող իր հայտարարությունների համար պատասխան տա. Միքայելյան Սասունը չպետք է պատասխան տա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով Հարությունյանի վերջին հայտարարությունների մասին, որտեղ նա նշել էր, որ իր համար արդեն հոկտեմբերի սկզբին պարզ էին պատերազմի արդյունքները, բայց ՀՀ քաղաքական ուժերը կոնսենսուսի չեն եղեկ եւ համարել են, որ պատերազմը կանգնեցնելը դավաճանություն է:
«Միքայելյան Սասունը՝ որպես զինվոր, հրամանատար, իրա զենքը վերցրել գնացել կռվել է զորքի հետ»,-ասել է նա: