Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում կորոնավիրուսը հաստատվել է փոխնախագահ Էսահակ Ջահանգիրի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների նախարար Ալի Ասգար Մյունեսանեի և առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարար Ռեզե Ռահմանիի մոտ: Գրում է Gazeta.ru-ն:
Երկրում կորոնավիրուսով ավելի քան ինը հազար մարդ է վարակվել, մահացել՝ 354-ը:
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել: Վերջին տվյալներով՝ աշխարհում վարակվել է ավելի քան 120 հազար մարդ, մահացել է 4361 մարդ: