Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը նախագահին կորոնավիրուսի հնարավոր վարակից պաշտպանելու համար դիմել է անվտանգության խիստ միջոցների:
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտի 10-ի երեկոյան հայտարարել է երկրում կորոնավիրուսով վարակված առաջին դեպքի մասին:
Էրդողանի անվտանգության ծառայությունը դիստանցիոն ջերմաչափերով ստուգում են Էրդողանին մոտեցող քաղաքացիների ջերմությունը։Բարձր ջերմություն ունեցող անձին հեռացնում են տարածքից։