Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարություն է տարածել Ինջիրլիքի ռազմական ավիաբազայի վերաբերյալ՝ շեշտելով, որ այն թուրքական է և պատկանում է Թուրքիայի զինված ուժերին։
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից հնչեցված ցեղասպանություն եզրույթից հետո ԱՄՆ կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայի շուրջ տեղի ունեցող քննարկումների համատեքստում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել նման պարզաբանմամբ։
Ընդդիմադիր որոշ ուժեր օրակարգ էին բերել ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի ավիաբազայից օգտվելու արգելք սահմանելու հարցը։
Թուրքական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ այն ամբողջապես պատկանում է Թուրքիայի Հանրապետության զինված ուժերին, սակայն համատեղ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու նպատակով ԱՄՆ-ն նույնպես կարողանում է օգտվել ռազմական ավիաբազայից։
Թե՛ ռազմաբազայի գույքը և թե՛ տարածքը, ըստ պարզաբանման, ամբողջապես պատկանում է Թուրքիայի Հանրապետությանը և ռազմաբազայի հրամանատարական կազմը ենթարկվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին։
Աղբյուր` Ermenihaber.am