f

Անկախ

Ինձ մեղավոր չեմ ճանաչում. . Զոդի կամրջի վթարի գործով ամբաստանյալ


Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, այսօր՝ մարտի 11-ին, Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ընթացող դատաքննությանը գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց։

«Ընդհանուր մեղադրանքով ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- հայտարարեց նա։

«Այ ոչխար, արյունդ կխմեմ, էդքան մարդ ես սպանել, ո՞նց չես ընդունում»,- բորբոքվեց տուժողի իրավահաջորդը։

Դատարանը զգուշացրեց, որ կիրառելու է դատական ցանկիա, նշեց՝ հասկանում է բոորի հույզերը, սակայն պետք է զսպվածություն ցուցաբերել։

«Ես մեղավոր եմ նրանով, որ գիտակցությունս կորցրել եմ, դուրս եմ եկել հանդիպակաց գոտի, ստեղծել եմ վթարային իրավիճակ։ Երբ ինձ մեքենայից դուրս են հանել, ես եղել եմ անգիտակից։ Ես եղել եմ մեքենայիս մոտ նստած, ոտքս՝ կոտրված։ Ինձ էլ ոչ ոք չի օգնել, ես էլ չէի կարող, մարդիկ էլ մոտ չէին գնում, ապարատները ձեռքներին՝ նկարում էին։ Մեղավորը հրշեջներն էին, որոնք շատ են ուշ եկել։ Եթե ժամանակին լիներ կրակը հանգցնելու սարքը, կրակը հանգիստ կմարեին»,- ասաց ամբաստանյալը։

Պաշտպան Մոնիկա Վարդանյանը մեղադրանքի հետ կապված հայտարարություն արեց.

«Ի սկզբանե նախաքննական մարմինը միտված է եղել ծանր հետեւանքները վերագրել Սողոմոն Հակոբյանին, երբ դեռեւս պարզ չէր ավտոմեքենաների բախման մեխանիզմը եւ հրդեհի բռնկման պատճառները, Սողոմոն Հակոբյանին ենթադրությունների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել։ Մինչեւ այսօր էլ մեղադրանքում առկա՝ ծանր հետեւանքների այդ մասը մենք որպես ապացույց չունենք։ Հակոբյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ»։

Գործով տուժող եւ վկա Ռուզաննա Հակոբյանն էլ առարկեց ամբաստանյալի այն հայտարարությանը, թե մարդիկ չէին մոտենում հրդեհված գազելին. «Այդպիսի բան չի եղել, մարդիկ միայն չէին նկարում, մարդիկ վառվելով մեզ օգնել են։ Ես գիտակցության գալով՝ ինքս ինձ օգնել եմ»։

Մեղադրող դատախազը դատարանին առաջարկեց դատաքննության հետեւյալ ընթացակարգը. «Քանի ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ուրեմն սկզբում լսենք տուժող կողմին, հետո դատակոչով ներկայացված վկաներին, այնուհետեւ գործով առկա ապացույցների հետազոտմանը եւ վերջում լսենք ամբաստանյալին»։

Պաշտպանական կողմն առարկեց, նշելով, որ պետք է սկսբում գործով առկա գրավոր հետո իրեղեն ապացույցները հետազոտվեն, հետո հարցաքննեն վկաներին, տուժողներին եւ հետագայում իր պաշտպանյալին. «Քանի որ դատակոչված է նաեւ փորձագետը, իսկ վերջինս հարցաքննվում է իր կողմից տրված եզրակացությամբ, հետեւաբար նպատակահարմար է, որ ապացույցը հետազոտվի, նոր միայն փորձագետը»։

Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը եւ սահմանեց այդ հաջորդականությունը. «Դատարանը փորձագետին կկանչի հարցաքննության փորձագետի եզրակացությունը դատարանում հետազոտվելուց հետո, որպեսզի կողմերը հարցեր տալու հնարավորություն ունենան»։

Դատարանն անցավ գործով տուժողների հարցաքննությանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։

Զոդի կամուրջ ավտովթար Դատական նիստ

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին