f

Անկախ

Մանրամասներ՝ Գեղարքունիքում սպանության եւ սպանության փորձի մասին. ձերբակալված եղբայրները ծեծել են Mercedes-ի վարորդին


Մանրամասներ են հայտնի դարձել մարտի 10-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած սպանության եւ սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործից:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում Գավառի բնակիչ՝ 25-ամյա Ռուբեն Ղռեջյանը իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի 70 VV 099 համարանիշի ավտոմեքենայով իր ուղեւոր՝ Գավառի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Ղռեջյանի հետ Սեւան քաղաքից վերադառնալիս Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Հայրավանք գյուղի մոտակայքում գտնվող ժողովրդին հայտնի «Ազատի տակ» կոչվող տարածքում Ռ. Ղռեջյանը, նկատելով Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Միսակ Ումրշատյանի՝ ճամփեզրին կանգնած ազգականներ, Լճափ գյուղի բնակիչներ, 24-ամյա Ռոման Ումրշատյանին, 31-ամյա Վասակ Թովմասյանին եւ Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի բնակիչ, 38-ամյա Վահագն Դադիկյանին, դիտավորությամբ ՎԱԶ 21099-ով հարվածել է նրանց, իսկ հետո բախվել ճամփեզրին կայանված Mercedes եւ ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաներին։

Պարզվել է, որ տեղում մահացել է Ռ. Ումրշատյանը, իսկ Վ. Թովմասյանը, Վ. Դադիկյանը, Ա. եւ Ռ. Ղռեջյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջիններս սպանություն եւ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են։

Մարտի 10-ին, նշված միջադեպից առաջ, ժամը 16։00-ին «Գավառ» բժշկական կենտրոնից Գավառի բաժին ահազանգել են, որ «փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Լճափ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Միսակ Ումրշատյանը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Բերդկունք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արտաշես Թադեւոսյանը իր ավտոմեքենայով Երեւանից Գեղարքունիքի մարզ վերադառնալիս Ծովազարդ գյուղի տարածքի ճամփեզրին նկատել է, որ ՎԱԶ 21099 մակնիշի 70 VV 099 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեկ այլ անձի հետ քաշքշում են Միսակ Ումրշատյանին։

Ինքը կանգնել է եւ տեսել, որ Մ. Ումրշատյանի դեմքն արյունոտված է, վերջինս էլ իրեն հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել իրեն անծանոթ 2 անձինք։ Գավառի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Ա. Ղռեջյանը եւ Ռ. Ղռեջյանը ավտոմեքենաները չզիջելու պատճառով վիճաբանել եւ ծեծի են ենթարկել Մ. Ումրշատյանին, ով եղել է Mercedes մակնիշի 77 ՍZ 977 համարանիշի ավտոմեքենայով։

Ա. եւ Ռ. Ղռեջյանները, Մ. Ումրշատյանին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել են փախուստի, եւ մինչ Գավառի ոստիկանները կփնտրեին Ա. եւ Ռ. Ղռեջյաններին, ովքեր, ըստ տեղեկությունների, հարազատ եղբայրներ են, նրանք ժամեր անց սպանություն եւ սպանության փորձ են կատարում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել էին Lada մակնիշի 70 VV 099 համարանիշի, Mercedes մակնիշի 10 ՍR 015 համարանիշի եւ ВАЗ 2107 մակնիշի 34 ԼQ 289 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել էր:

Գեղարքունիքի մարզ

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին