f

Անկախ

Եթե կարծում եք՝ կարող եք դաստիարակել ընդդիմությանը, ապա մոլորության մեջ եք․ Անի Սամսոնյան


Այսօր՝ հունվարի 23-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմելով Իմ քայլը խմբակցության անդմաներին ասաց, որ եթե իրենք մտածում են, որ հեղափոխական էյֆորիայից և ստացած բարձր լեգիտիմ ձայների գլխապտույտից կարող են մոտենալ այդ ամբիոնին, գնահատականներ տալ ընդդիմությանը, ուրեմն իրենք մոլորության մեջ են։ 

«Եթե ձեզ թվում է, որ կարող եք մոտենալ այդ ամբիոնին, գնահատականներ տալ ընդդիմությանը, դաստիարակել ընդդիմությանը, նվաստացնել կամ վիրավորել ընդդիմությանը, իսկ հետո բարձր ամբիոններից խոսեք ընդդիմության իրավունքների մասին, իսկ հետո որոշեք, որ ընդդիմությունը պետք է խելոք իր տեղում նստած լսի այդ ամենը և հանդուրժի, ուրեմն դուք մոլորության մեջ եք, բարի եղեք հարգանքով վերաբերել ընդդիմությանը, ընդդիմության գործառույթներին, հետո նոր որոշեք, թե արդյոք ընդդիմությունն իրավունք ուներ պաշտպանել այդ ամբիոնից իր ինքնասիրությունը, թե չպաշտպանել։ Պարոն Միրզոյան, եթե մենք խոսում ենք հանրային օգտակար նախաձեռնություններից և երևույթներից, ապա առաջինը դա ուղղված է ձեր խմբակցությանը, որը հենց երեկ տապալեց հանրային օգտակարության արժեք ունեցող մեր նախաձեռնությունը»,-նշեց նա։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արձագանքեց․ «Հարգելի գործընկերներ, այստեղ բոլորս կարևորեցինք ԱԺ-ում տիրող մթնոլորտը, որ խոսքի անձնավորումն անընդունելի է, հետևաբար ես առաջարկում եմ, որ առնվազն նրանք, որոնք խոսեցին, հետևեն այս կանոններին, որ մենք բովանդակային դաշտից չտեղափոխենք անձնական, հետո դժգոհություններ չհնչեն, որ անձնական թիրախավորումներին հնչում են պատասխաններ»։

Լուսավոր Հայաստան Իմ քայլը Անի Սամսոնյան

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին