f

Անկախ

Հրաժարականից հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնավարման սահմանադրականությունը քննարկելիս պետք է ելնել ստորև նշված ելակետային հիմնադրույթներից.


Հրաժարականից հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնավարման սահմանադրականությունը քննարկելիս պետք է ելնել ստորև նշված ելակետային հիմնադրույթներից.

1. Վարչապետի հրաժարականը՝ որպես արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախապայման ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում։ Այլ կերպ ասած վարչապետի հրաժարականը չի կարող հիմք լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, քանի որ առաջնային մանդատով օժտված է ոչ թե վարչապետը, այլ Ազգային ժողովը։ Իսկ հրաժարականի պարագայում ՀՀ Ազգային ժողովն ունի երկու հնարավորություն ընտրելու նոր վարչապետ։

2. Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ թե նպատակ են, այլ հետևանք։ Հետևանք է երկրում առկա քաղաքական ճգնաժամի, երբ վարչապետը, իր պարտականությունների կատարման անհնարինության պայմաններում ներկայացնում է հրաժարական, իսկ Ազգային ժողովին չի հաջողվում երկու շաբաթվա ընթացքում ձևավորել նոր կայուն մեծամասնություն և ձևավորել նոր կառավարություն։ Եթե հնարավոր է վարչապետի պարտականություններն ամբողջ ծավալով իրականացնել, ապա հրաժարական ներկայացնելու որևէ պատճառ չկա, իսկ եթե ներկայացվել է հրաժարական, ուրեմն առկա է պարտականությունների կատարման անհնարինություն։

3. Արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով «տեխնիկական» հրաժարական ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում, դա հորինել է Նիկոլ Փաշինյանը՝ սպառնալիքի ու շանտաժի ուժով Ազգային ժողովի նոր վարչապետ ընտրելու իշխանությանը տիրանալու և այն «իրավունքի ուով» արձակելու նպատակով։ Խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետի հրաժարականը իր պարտականությունները կատարելու անհնարինության ՀԵՏԵՎԱՆՔ է, որը կարող է առաջանալ ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական դրդապատչառներով։

4. ՀՀ Սահմանադրությամբ հրաժարականը սահմանված կարգով ընդունվելու և հաստատվելու դեպքում հրաժարական ներկայացրած կառավարության անդամը ազատվում է զբաղեցրած պաշտոնից և չի կարող շարունակել իր պաշտոնավարումը՝ կառավարության անդամի, այս դեպքում վարչապետի պարտականությունների կատարման անհնարինության ուժով։

5. Վերջապես, հրաժարական ներկայացրած կառավարության անդամը պետք է ՏՂԱՄԱՐԴ լինի և արժանապատիվ կերպով հեռանա՝ խոստովանելով իր դավաճան, ստախոս, դիլետանտ և ապիկար լինելը։

Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում արտահերթ խորհրդարանական ընտրություններ Սահմանադրություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին