NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ավելի հզոր հարված կհասցնի, եթե Դամասկոսը չդադարի Իդլիբում հրադադարը խախտել: Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք ուշադիր հետևում ենք ռեժիմին և այն փաստին, որ դրան աջակցող զինյալները անում են հրադադարի շփման գծում ... Եթե նրանք իրենց խոստումը չպահեն, մենք նախորդից ավելի ուժեղ հարված կհասցնենք», - նշել է Թուրքիայի ղեկավարը:
Նրա խոսքերով՝ Անկարան արդեն իսկ Մոսկվային հայտնել է Իդլիբում փոքր խախտումների մասին և նրան հորդորել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: