f

Անկախ

Այսօրվա ՍԴ-ն ական է դրված մեր երկրի, քաղաքացիների իշխանության հիմքում. Փաշինյան


Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սյունիքի մարզում: Նա արձակուրդում է և մասնակցում է քարոզարշավին: Ժամեր առաջ Գորիսում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում Փաշինյանը փորձեց պատկերավոր ներկայացնել հանրաքվեի էությունը:

«Պատկերացրեք, որ այս հրապարակում գտնվում են ՀՀ քաղաքացիները կամ Հայաստանի իշխանությունը, իսկ ՍԴ-ն, ըստ էության, այն պահապանն է, որը եթե պատկերավոր ասենք, դիպուկահար հրացանները ձեռքին այս տանիքներին տեղակայված են, որպեսզի մեր երկրին, ժողովրդավարությանը որեւէ բան չսպառնա: Այսօր խնդիր այն է, որ մենք չենք կարող վստահել տանիքներին տեղակայված դիպուկահարներին, որովհետեւ նրանք ոչ թե մեր բոլորիս արժեքների կրողն են, այլ նրանք իրենց քաղաքական գործունեությամբ ցույց են տվել, որ ընդհակառակը, ամեն ինչ արել են, որ ժողովրդի իշխանությունը չհաստատվի ամեն տեսակ շինծու պատճառներով: Նրանք մշտապես ծառայել են գործող իշխանությանը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ իրենց խամաճիկային ՍԴ, խամաճիկային դատարան պետք չի: 

«Բայց մենք չենք կարող հանդուրժել ուրիշի ձեռքին գտնվող ՍԴ: Այո, այսօրվա ՍԴ-ն նախորդ իշխանության ձեռքին գտնվող գործիք է, դա ական է դրված մեր երկրի, քաղաքացիների իշխանության հիմքում, ական է մեր երկրի ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիների ազատության հիմքում: Մենք պետք է ականազերծենք այդ ականը: Իսկ դրա ձեւը հանրաքվեին մասնակցել եւ «Այո» քվեարկելն է»,-հայտարարեց վարչապետը:

Գորիսում կայացած հանրահավաքում Փաշինյանն իր ելույթն ավարտեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարություններից մեկով:

«Թող դա տարօրինակ չթվա: Վերջերս Հրայր Թովմասյանն իր հարցազրույցներից մեկում ասաց. «Եթե մի Սահմանադրական դատարան պետք է փաթեթավորի իշխանությունների որոշումները, ուրեմն այդ Սահմանադրական դատարանն աղետ է երկրի գլխին»: Բա մենք լրիվ համաձայն ենք դրա հետ: Մենք ասում ենք, որ այս ՍԴ-ն, որն իր գոյության ողջ ընթացքում զբաղվել է միայն իշխանությունների որոշումները փաթեթավորելով, պետք է գնա:

Ես, ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով, ասում եմ, որ դա իմ կողմից կլինի դավաճանություն, եթե մենք, ես որոշեմ ու փորձեմ ՍԴ-ի նկատմամբ հսկողություն սահմանել եւ փորձեմ ՍԴ-ն դարձնել կառավարության խամաճիկ: Դա կլինի դավաճանություն: Այդ դեպքում ես տալիս եմ իրավունք ինձանից պատասխան պահանջել ամենախիստ միջոցներով: Ես վստահ եմ, որ ոչ մի միլիմետր չեմ շեղվի, քանի որ ինձ համար չկա ավելի թանկ բան, քան դուք եւ ձեր վստահությունը: Ես ձեր վստահությունը որեւէ բանի հետ չեմ փոխի»,-ասաց Փաշինյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ չեն ձևավորելու խամաճիկային դատարան:

«Մենք նոր ՍԴ-ի ձեւավորման պրոցեսը պիտի դարձնենք մաքսիմալ թափանցիկ: Հիմա, դատական օրենսգիրքն ընդունելուց հետո կարեւոր է արձանագրել, որ ՍԴ դատավորի թեկնածուները, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում անցնելու են բարեվարքության ստուգում: Մենք տեսնելու ենք, թե նրանց կյանքում կա՞ արդյոք մի բան, որ նրանց կարող է խանգարել լինել օբյեկտիվ: Ընդ որում այդ բարեվարքության կանոնները չեն անցնի նաեւ այն թեկնածուները, որոնք պարզվի, որ կաշկանդված են թեկուզ այսօրվա իշխանության հետ կապերով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ քանի որ 2018-ի ապրիլից հետո ՍԴ երկու դատավորներ ներկայացրել են ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը, նրանք կշրունակեն մնալ ՍԴ դատավորներ, իսկ մնացած 7-ի լիազորությունները կկասեցվեն: Այդ 7 թափուր տեղի համար կառավարությունը կներկայացնի 3 թեկնածու, իսկ ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը՝ 2-ական թեկնածու, քանի որ մեկական թեկնածու արդեն ներկայացրել են, որոնք արդեն դարձել են ՍԴ դատավորներ:

Նիկոլ Փաշինյան Սյունիքի մարզ քարոզարշավ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին