Մարտի 10-ին, ժամը 15:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի սկզբնամասում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Ոպանյան փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:21-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել է մոտ 6 խմ կուտակած անասնակեր: