Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ եւ իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային եւ գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գործի վերաբերյալ իր անցկացրած քննության եւ արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։