Մարտի 11-ին, ժամը 00:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած:
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները, կա մեկ տուժած (Միլենա Հ., 2001 թ.), ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։