Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է «քառորդ դարի ընթացքում ամենասկզբունքային դեկրետներից մեկի» ընդունման վերաբերյալ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարության մասին: Գրում է Gazeta.ru-ն։
«Ես տեղյակ չեմ այդ մասին, սակայն, ինչպես գիտեք, դեռևս որևէ հայտարարություն չի եղել, այնպես որ այստեղ մենք ինչպես բոլորը չգիտենք, թե ինչի մասին է խոսքը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:
Նման կերպ Պեսկովը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք Լուկաշենկոն բանակցությունների ընթացքում Պուտինին ասել է, թե ինչի մասին է մտադիր հայտարարել:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտնել էր, որ մոտ ժամանակներս ինքը կհայտարարի «քառորդ դարի ընթացքում ամենասկզբունքային դեկրետներից մեկի ընդունման մասին»: