f

Անկախ

Պրոթեզավորման կենտրոնը հայրենիքի պաշտպաններին ընձեռում է երկրորդ անգամ առաջին քայլեր անելու հնարավորություն


Բժշկական համալսարանի և գործընկերներ կառույցների համատեղ ուժերի, ազգանվեր աշխատանքի արդյունքում Զինվորի տանը բացվեց Պրոթեզավորման կենտրոն:

Բացօթյա միջոցառմանը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին, բարերարներին շնորհակալություն հայտնեց աջակցության համար:

«Յուրաքանչյուրի փոքր և մեծ ներդրման շնորհիվ կարողացել ենք ձևավորել ազգային արժանապատվության կենտրոնը: Այն կարող է դառնալ առանցք, որի շուրջ հասարակությունը պետք է ունենա համաձայնություն, տեսանելի արժանապատվություն՝ աշխարհին ի ցույց դնելով հայ զինվորի անկոտրում կամքն ու հասարակության միասնականությունը»,- ասաց բժշկական բուհի ղեկավարը՝ շեշտելով, որ առանձնահատուկ հպարտ է շենքի վերակառուցման և ձևավորման ընթացքում կենտրոնի ղեկավար Հայկուհի Մինասյանին աջակցելու և ամբողջ ճանապարհը համատեղ անցնելու համար: 

Արմեն Մուրադյանի խոսքով՝ այսօր մեկնարկում է շենքի այն հատվածի գործունեությունը, որն ամբողջականացնում է կառույցի նպատակը: Վերականգնողական կենտրոնն ունենալով պրոթեզավորման ամբողջական հնարավորություն՝ վերաձևավորվեց որպես հայ զինվորի տուն: 

Մեկդարյա պատմություն ունեցող համալսարանի վեհանշունչ շենքի առջև ռեկտորը կրկնեց. «Կեցցե՛, հայ զինվորը, հայ բժիշկը, հայոց պետականությունը»:

 Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց՝ ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր, այս շենքի ճակատագիրը նույն է: 

«Ամբողջ հայ ժողովուրդը միավորվեց այն կառուցելու համար: Եթե բոլոր հարցերի շուրջ համախմբվենք այնպես, ինչպես համախմբվում ենք Զինվորի տան շուրջ, մենք կունենանք աշխարհի լավագույն երկիրը»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով՝ Պրոթեզավորման կենտրոնի կառուցման 6 ամիսների գիշեր-ցերեկ իրականացված աշխատանքի համար:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը ներկայացնելով ՀՀ կառավարության ապրիլի 22-ի որոշումը՝ ներկաներին տեղեկացրեց, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամ»-ին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: 

Մասնաշենքի աջակողմյան հատվածում իրականացվելու է վերականգնողական բուժում, իսկ ձախակողմյան հատվածը ծառայելու է որպես պրոթեզավորման լաբորատորիա: Կենտրոնը հագեցվելու է ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա շահառուներին ունենալ որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ: Միաժամանակ, շենքի ձախակողմյան հատվածում գործելու է միկրովիրաբուժության բաժանմունք, որը ծառայելու է պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների վերացմանը: Շահառուները կենտրոնում ստանալու են նաև կրթություն, լուծվելու են նրանց աշխատանքի տեղավորման, սոցիալական ինտեգրման համալիր խնդիրները:

«Մեր երկրին պատուհասած վերջին իրադարձությունները բոլորիս  ստիպել են առերեսվել նոր իրականության հետ, ընդունել նոր մարտահրավերներ և միասնաբար պայքարել ու հաղթահարել դրանք: Այսօրվա միջացումը ասվածի վկայությունն է: Սիրելի զինվորներ,  դուք հայրենասիրության, նվիրումի, անձնազոհության փայլուն օրինակներ եք:  Մենք հավերժ պարտական ենք ձեզ: Այս կենտրոնի բացումը ձեր անձնազոհության դիմաց նվազագույն երախտագիտությունն է: Դուք արժանի եք լավագույնին միշտ և ամենուր»,- շեշտեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: 

Նա անձնական և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Միասյանին, ինչպես նաև նախաձեռնողներին և աջակիցներին, որոնց հետևողական աշխատանքների, ներդրված ջանքների շնորհիվ  հնարավոր է դարձել Պրոթեզավորման կենտրոնի բացումը: 

Նշենք, որ 2021 թվականին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին առաջին անգամ հատկացվեց պետական ֆինանսավորում՝ առողջապահության նախարարության կողմից։ 

«Կենտրոնի բացումը մեզ համար կարևոր խորհուրդ ունի: Ի հեճուկս տառապանքի, կորստի  և ցավի մենք ունակ ենք վեր հառնելու, ավելի ուժեղանալու, միախմբվելու և  շարժվելու առաջ, վերականգնվելու՝ մարմնով, հոգով, ուժերով, արարելու՝  ի փառս մեր հայրենիքի»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 Նախարարը բոլորին հիշեցրեց, որ  զոհողությունների արժեքով ձեռք բերված այս խաղաղ պահը վայելելու հնարավորությունը կարևոր հիշեցում է, որ պարտք ունենք  մեր երկրի առջև, յուրաքանչյուրս մեր ոլորտում և պետք է անենք առավելագույնը, որպեսզի հայրենիքը զարգանա, ուժեղանա, լինի խաղաղ, սիրով ու հոգածությամբ: 

Անահիտ Ավանեսյանը՝ եզրափակելով խոսքը,  վստահություն հայտնեց, որ այս զինվորի տունը լինելու է տարածաշրջանում այն գերազանցության կենտրոնը, որը պետք է բոլորիս հպարտություն պատճառի: 

Ցուցադրվեց տեսաֆիլմ Աբովյան 58 հասցեում տեղակայված Զինվորի տան, ստեղծման, կայացման պատմության մասին, որտեղ երեք տարում փոխվել է 3000-ից ավել զինվորի կյանք,  հարյուրավորը վեր են կացել սայլակից, շատերը սովորել են կրկին քայլել, մի մասն էլ մասնագիտություն է ձեռք բերել: 

Դեռ չբացված, կենտրոնում արդեն պրոթեզավորվել  է հայրենիքի 25 պաշտպան: Այսպիսով, զինվորներին ընձեռվել է երկրորդ անգամ առաջին քայլեր անելու հնարավորություն: 

Նշենք, որ նորաբաց Պրոթեզարանը հիմնադրվել է Հայաստան համահայկական հիմնադրամի, Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ, Երևանի պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպության կողմից: 

Միջոցառման ընթացքում զինվորները շնորհակալագրեր հանձնեցին աջակիցներին և բարերարներին:

Հայաստան Պրոթեզավորման կենտրոն

Այլ հոդվածներ հեղինակից

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱԴԱ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ
Հրապարակում շատ լավ հանդիպում ունեցանք հանրության հետ։ Տասնյակ, հարյուրավոր մարդիկ կամավորագրվեցին,միջոցառումը, սակայն, պղտորեց մի միջադեպ։
Խոսրով Հարությունյանն ազատ է արձակվել. փաստաբան
Համարյա ոչ մի տեղ դիրք չունենք՝ դավաճան Նիկոլի շնորհիվ
Տղերքը զոհվեցին, որ ձեր պլաններն իրականանան, տղերքին զոհեցիք, որ հետո ասեք՝ պատերազմեցինք, բայց պարտվեցինք
Անցած շաբաթը. աշխարհ
Ադրբեջանի զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում
Հավանաբար, հայ ազգի ազնվության խորհրդանիշը Քիմ Քարդաշյանն է, որի կարիերիայի սկիզբը նման է մեր երկրի պետականության ավարտին։
Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. Ռուբեն Մելիքյան
Բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքը Սեւ լճի տարածքում մի քիչ հետ պետք է գնար, ինչը չի եղել. Հովսեփյան
Արցախում զոհված զինծառայողների դիերից վերցված շուրջ 300 փորձանմուշ չի հաջողվել նույնականացնել
Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլ Գեղարքունիքի ուղղությամբ շարունակում են առաջանալ. համայնքապետ. «Փաստինֆո»
Մարտական հերթապահության կանոնները խախտելու եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հոդվածներով հարուցվել է քրգործ
Սիսիանում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով հայտնաբերվել է ևս 43 հիվանդ. ԱՆ
«Խնդիրները քիչ չեն, և մեզ անհրաժեշտ է նոր մեկնարկ». Կ. Գիլոյանը շարունակում է մարզային շրջայցերը
Քննարկվել են Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարության մշակմանն առնչվող հարցեր
Հենց ՀՀ խորհրդարանն ազատ արձակվեց, հաջորդ օրը ադրբեջանցիները մտան մեր տարածք. Արտակ Թովմասյանի ուղերձը
«Մեր բանակը պաշտպանում է ժողովրդին ոչ թե ամայի ինչ-որ տարածքներ». «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյան
Սայաթ-Նովայում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ ՔԿ–ում նյութերի նախապատրաստումը շարունակվում է
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ՌԴ
Փաշինյանն ու Լուկաշենկոն ի թիվս այլնի քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Անցած շաբաթը. Հայաստան
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վաճառում է «Հայկական ժամանակ» օրաթերթի իր մասնաբաժինը․՛՛Հրապարակ՛՛
Ոչ մի երաշխիք չկա, որ նոր փաստաթուղթ չի ստորագրվի․ պատերազմում էլ 44 օր հաղթում էինք, հետո պարզվեց՝ ամեն ինչ կորցրել ենք․ Ա․ Զաքարյան. Tert.am
ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների
Ավելին
Ավելին