Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) հայտնել են, որ աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 874381 նոր դեպք:Գրում է Russian.rt.com-ը։
Կազմակերպության տվյալներով ՝ համաճարակի մեկնարկից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 143 445 675 դեպք:
Նշվում է, որ COVID-19 կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահվան դեպքերի թիվը հասել է 3.051.736-ի:
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Հնդկաստանում եռակի մուտացիայով կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՀԿ մասնագետները նախատեսում են մայիսին և հունիսին ստուգել կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութերի արտադրությունը։