ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում չեն բացառում Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով հետագա հակառուսական միջոցների ձեռնարկումը: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք իրավունք ենք մեզ վերապահում հետագայում հայտարարել հետագա պատժամիջոցների մասին: Նախագահի գործադիր հրամանը մեզ լիազորություն է տալիս սահմանափակումներ կիրառել անհատների և որոշակի ոլորտների դեմ: Բայց մեր նպատակն է, որպեսզի Ալեքսեյ Նավալնիի հետ վերաբերվեն մարդկայնորեն, նա ապահով լինի և, ի վերջո, ազատ արձակվի», - ասել է Պսակին հերթական ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան հայտարարել էր, որ դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Ալեքսեյ Նավալնին անցնում է անհրաժեշտ թերապիա, նրա առողջության համար լուրջ վտանգներ չկան: