f

Անկախ

«իշխանության» թուլությունն ու բացարձակ սնանկությունը...


Միամիտ պետք է լինեն նրանք, ովքեր կարող էին համարել, որ մեղրիում, Ագարակում, Շուռնուխում, մի խոսքով՝ Սյունիքում «տիրումերային» ու «ջերմագին» ընդունելությունից հետո, թրքահպատակ նիկոլի չեղած «իշխանությունը» ռեպրեսիաների չէր դիմելու:

Նա, որ իր ծննդավայրը համարվող Իջևանն էր մենթերով զավթել, իր «զեմլյակ» իջևանցիներին» էր ֆաշիստական եղանակներով կտտանքների ենթարկել, սյունեցիներիի հանդեպ, որոնց անձնապես ատում է (չնայած, սա բոլոր հայերին է ատում), իհարկե, ձգտելու էր ավելի անմարդկային վերաբերմունք դրսևորել: Քավ լիցի, նիկոլի կեղտոտ ներբանի տակ հավելավճարով ծախված ոստիկանական համազգեստով մանկուրտ-ենիչերիների, շնաբարո դուրսպրծուկների մի ամբողջ ոհմակ կա (դրանք ո՛չ մարդ են, ո՛չ մլիցա):

ԲԱՅՑ:

Հենց երեկ գիշերվանից բորբոքված ռեպրեսիաները, դրանց ընթացքում նիկոլական «ոստիկանա»-ոհմակի դրսևորած սրիկայությունները վկայում են փաշինի «իշխանության» հոգեվարքի մասին: Ավելին, որքան ավելի վայրագ ու թրքաբար են իրենց դրսևորում նիկոլի մանկուրտ-ենիչերիները, ուրեմն այդքան, եթե ոչ՝ բազմապատիկ ավելի թույլ են դրա «իշխանության» դիրքերը:

Ի լրումն, ուժի, այն էլ նման ստորագույն բնույթով ուժի կամ ուժայիններին ապավինելը ի ցույց է դնում թրքահպատակների «իշխանության» գաղափարական, քաղաքական, բարոյական բացարձակ սնանկությունն ու ոչնչությունը:

Հիմա այդ հերձվածողներին թողնենք իրենց հիստերիայի ու վախերի մեջ տապակվելու, դառնամ հայ մնացած, նիկոլի տակ չկզած, քաղաքական գործիչներին և ուժերին:

Հարգելիներս, թե՛ ամիսներ առաջ, թե՛ հիմա դուք, իմ համեստ կարծիքով, խորապես սխալվում եք, կարծելով, թե՝ պետք է 100-150 հազար մարդ հավաքել հրապարակում՝ դավաճան-կապիտուլյանտին հեռացնելու, ավելի ճիշտ՝ Հայաստանի դեռ մնացած հատվածն ազատագրելու համար:

Չի՛ հավաքվելու ոչ 150.000, ոչ 100.000 ,ոչ էլ անգամ՝ 50.հազար մարդ: Այսինքն, եթե հավաքվի, լավ, բայց դա իրատեսական ինքս չեմ համարում: Բայց իմ ընկալումն այն է, որ պե՛տք էլ չէ, որ այդքան մարդ հավաքվի:

Եթե անգամ հաջողվի ազատագրման գաղափարի ու նպատակի շուրջ համախմբել 10-15 հազար վճռական տրամադրված հայի, անգամ եթե 5 հազար հայ մարդ միաժամանակ համախմբվի նույն վայրում, ապա այդքանն արդեն իսկ բավարար է՝ հերձվածողի հարցերը լուծելու համար:

Տեսեք, այս օրերին իմ ընկերներից շատերը ևս, ուշադրություն են դարձնում մի երևույթի, որին վրա դեռ պատերազմի ընթացքում ուշադրույթուն հրավիրեցի՝ արժանանալով որոշ հանդիմանանքի: Խոսքը այսպես ասած՝ «հասարակության անտարբերության» մասին է:

Այո, հասարակության մի զգալի հատված, գոնե արտաքուստ, անտարբեր ու անհաղորդ է կարծես այս ցույցերի, նիկոլի թրքահպատակ «իշխանության» ու ենիչերի-մանկուրտ «ոստիկանների» այլանդակություններին: Չնայած, շատերի դեպքում դա զուտ արտաքուստ տպավորություն է: Մյուս կողմից, շատերը պարզապես հիասթափված են առհասարակ Հայաստան պետությունից, իրենց պետությունից են հիասթափված:

Բայց, այդ ապատիկ զանգվածը առնվազն այդ վիճակում էլ շարունակելու է մնալ, եթե որևէ անհատ (այդպես էլ կարող է լինել) կամ, առավել ևս՝ որևէ ուժ կամ ուժերի համախումբ թուրքի նիկոլին հեռացնի իշխանությունից: Ավելին, եթե շատերը ուրախություն ու հավանություն չհայտնեն էլ, ապա նման մի հերձվածողի պաշտպանելու համար հաստատ փողոցներ չեն ելնելու: Ավելին, իշխանափոխության հաջորդ իսկ վայրկյանից, բազմաթիվ ուժայիններ, նույնիսկ կամ առաջին հերթին՝ ոստիկաններ, վազելու են կատարելու նոր իշխանության հրամանները (այս դեպքում մի քանի կարևոր փան կա, որ հետո արժե նշել):

Չեն վազի միայն այն ստահակները, ովքեր այս օրերին իրենց թուրքի պես են պահել ու հետույքով հասկանում են, որ իշխանափոխության դեպքում իրենց, պատկերավոր ասած՝ սատկացնելու են: Բայց դրանք, վստահ եմ, մեծամասնություն չեն: Զարմանալի կարող է թվալ, բայց ոստիկանության շարքերում էլ այս ամենից զզված, ավելին, մարդկային նկարագիրը պահպանած հայ մարդիկ կան ու նրանք քիչ չեն, ի դեպ:

Կարճ ասած՝ եթե իսկապես նպատակ ունեք Հայաստանն ազատագրել, ազատել թրքահպատակ նիկոլից ու նրա բանդայից, ապա պետք է կենտրոնանալ կոնկրետ խնդրի լուծման ու դրա առավել արագ ու արդյունավետ տարբերակի վրա:

 

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Սյունիքի մարզ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին