f

Անկախ

Իշխանությունն ուզում է, որ ԵՊՀ-ում թարմություն մտնի, նոր խորհուրդ ձեւավորվի. Դումանյան


Իշխանությունը այսօր եւ ընդհանրապես, ԵՊՀ-ն քանդելու անհեթեթ արտահայտության հետ որեւէ առնչություն չունի. ես կարող եմ պնդել, որ ամեն ինչ արվում է ոչ թե քանդելու, այլ կառուցելու, զարգացնելու, առողջ մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում Պրոթեզավորման կենտրոնի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե իշխանությունը փորձում է քանդել ԵՊՀ-ն, սեփական մարդուն բերել, նշանակել ռեկտոր:

Հարցին, թե ինչո»ւ ռեկտոր չեք կարողանում նշանակել, ով է իրենց թեկնածուն, նախարարը պատասխանեց. «Ինչ է նշանակում իշխանության թեկնածուն: Մենք նախընտրում ենք, որ գործող կարգի շրջանակում ընտրվի ռեկտոր եւ այս թեման փակվի: Այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ: Ցավք սրտի չի լուծվել, բայց գնում է դեպի լուծում եւ կլուծվի»:

Ինչ վերաբերում է նրան, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 15 անդամները, որոնք նշանակվել են կառավարության կողմից, հրաժարական են տվել, արդյոք դա չի նշանակում, որ կառավարությունը չի ուզում, որ վիճակը կայունանա, Դումանյանն ասաց. «Ընդհակառակը, դա խոսում է այն մասին, որ իշխանությունն ուզում է, որ բուհում թարմություն մտնի, նոր խորհուրդ ձեւավորվի, ավելի գործուն, ավելի արդյունավետ աշխատանքով»:

Նախարարը նաեւ անընդունելի է համարում պնդումները, թե իշխանությունն ուզում է ունենալ վերահսկելի ԵՊՀ. «ԵՊՀ-ն պետության կողմից հիմնադրված բուհ է, դա ինչ-որ մեկի անձնական սեփականությունը չէ: Դա ազգային արժեք է»,-ասաց նա:

ՀՀ ԿԳՄՍ Վահրամ Դումանյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին