f

Անկախ

yerevantoday.am.Բացահայտում․ եվրոբոնդերի 750 մլն դոլարը ծառայում է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը


Կառավարությունը վերջերս հերթական հարայ-հրոցը գցեց, հայտարարելով, թե Հայաստանը թողարկել է եվրոբոնդեր 750 մլն դոլար արժողությամբ ցածր տոկոսադրույքով։ Թեև դա նշանակում է արտաքին պարտքի ավելացում, և մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը իրեն բնորոշ ծղրտոցով քննադատում էր այդ երևույթը, այսօր նա և նրա իշխանության ներկայացուցիչները նույն ջանասիրությամբ գովերգում են արտաքին պարտքի ավելացումը։ Ընդ որում, եթե նախկինում իշանությունը պարտք էր վերցնում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար՝ ճանապարհների կառուցում, հիմնանորոգում, ջրատարների կառուցում և այլն, ապա հիմա արտաքին պարտքն ավելացնում են բացառապես իրենց իշխանության պահպանման համար։

Մինչ օրս իշխանությունը չի հայտարարել, թե վերոնշյալ 750 մլն դոլարը ի՞նչ նպատակի է ծառայելու։

 Եթե երկու տարի առաջ այս կառավարությունը 500 մլն դոլար եվրոբոնդեր էր թողարկել և հայտարարեց, որ այն ուղղվելու է նախորդ պարտքը մարելուն, ապա այս անգամ իշխանության ներակայացուցիչներն անորոշ պատասխաններ են տալիս։ Մի պատգամավոր հայտարարում է, թե եթե չվերցնենք այդ գումարը, ապա ո՞նց ենք թոշակներ և աշխատավարձեր տալու (թեև պարտքի հաշվին դա չպիտի արվի), մեկ ուրիշը խոսում է բյուջեի պակասուրդը փակելու մասին, սակայն ոչ ոք հստակ չի նշում, թե ո՞ւր է ուղղվելու այդ գումարը։ 

Պարզվում է, որ այդ 750 մլն դոլար նոր պարտքը, որը վճարելու ենք մենք բոլորս, ուղղվել է ոչ ավել, ոչ պակաս Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը։  Դա երևում է թե՛ վիճակագրական կոմիտեի, թե՛ Կենտրոնական բանկի հրապարակումներից։

Դատելով վիճկոմի հրապարակումից, վերոնշյալ 750 մլն դոլարը Հայաստանը ստացել է փետրվարին, քանի որ այդ ամսին մեր արտաքին պարտքն ավելացել է գրեթե այդքան գումարով՝ 736 մլն դոլարով։ Սակայն, պետական բյուջեի ծախսերի մեջ այդ գումարը չի երևում, իսկ բյուջեի ծախսերը, ինչպես և եկամուտները շարունակում են նվազել։

 Եվ միայն Կենտրոնական բանկի հրապարակումից է բացահայտվում, թե որտեղ է գտնվում վերոնշյալ 750 մլն դոլարը։

Բանն այն է, որ դարձյալ փետրվարին ՀՀ միջազգային պահուստները կտրուկ ավելացել են՝ 784 մլն դոլարով։ Սա իսկապես աննախադեպ է, քանի որ պահուստների նման կտրուկ աճ երբևէ չի արձանագրվել։ Ակնհայտ է, որ եվրոբոնդերի թողարկումից ստացած գումարը Հայաստանի իշխանությունները լրացրել են միջազգային պահուստները, սակայն մոլորեցնելու նպատակով այդ պարտքը ոչ թե ԿԲ-ին են վերագրել, այլ կառավարությանը։ Հենց այս գումարն է ուղղվում վերջին ամիսներին թուլացող հայկական դրամի փոխարժեքի պահպանմանը, ինչի մասին հայտարարում է ԿԲ-ն։ 

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քայքայել է տնտեսությունը, որի հետևանքով հայկական դրամը թուլանում է, իսկ այդ թուլացումը գահավիժումից փրկելու համար իշխանությունը հարյուր միլիոնավոր դոլարներ է փոշիացնում՝ ուղղելով այն արտարժույթի շուկա։

Բոլորի համար պարզ է, որ այդպես անվերջ դրամի փոխարժեքը պահել անհնար է, քանի որ տնտեսական անկումը շարունակվում է ու խորանում։ Սակայն, դրա վրա թքած ունեն թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իշխանության մյուս ներկայացուցիչները և թե՛ ֆինանսական իշխանությունները։ Նրանց համար կարևորն այս պահին մեր բոլորիս վրա ծանրացած պարտքը իրենց իշխանության պահպանման վրա ծախսելն է։ Սակայն նրանք բոլորն էլ պատասխանատու են լինելու այդ գումարներն այդպես փոշիացնելու և սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար։

Արա Մարտիրոսյան

 

Եվրոբոնդեր Նիկոլ Փաշինյան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին