f

Անկախ

Ալիևն «Իսկանդերների» թեման օգտագործում է որպես քաղաքական հնարք. Վլադիմիր Եվսեև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է շեշտել Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրների (ՕՏՀՀ) օգտագործման հարցը՝ հայտարարելով, որ բավարարված չէ այդ կապակցությամբ Բաքվի հարցերին Մոսկվայի պատասխանից: Ալիևը զուգահեռ սպառնում է Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցք բացել դեպի Նախիջևան: ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիայի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Ադրբեջանն արհեստականորեն բարձրացնում է «Իսկանդերների» թեման Մոսկվայի և Երևանի հարաբերությունները սրելու համար: Այդ քաղաքականության նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացումն է և Հայաստանի տարածքների զավթումը:

Երեկ՝ ապրիլի 22-ին, VERELQ  վերլուծական կայքէջում հրապարակված հարցազրույցում ռուս փորձագետը կարծիք է հայտնել, որ Բաքում ձգտում է «իրականացնել հայկական տարածքները զավթելու իր հեռուն գնացող ծրագրերը»:

«Տվյալ դեպքում խոսքը հատկապես Հայաստանի Հանրապետության տարածքների մասին է: Քանի որ միայն Ռուսաստանի ռազմական ներկայությունն է Հայաստանի տարածքում անհնարին դարձնում Բաքվի պլանները, մասնավորապես՝ ինչ-որ միջանցքի ստեղծումը դեպի Նախիջևան: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այստեղ Ռուսաստանը շատ պահանջներ ունի Բաքվից, ուստի եթե Իլհամ Ալիևը «Իսկանդերների» թեման է արծարծում տեղեկատվական դաշտում, ապա լավ կլինի, որ նա խոսի այն արմատական իսլամիստների մասին, որոնք մինչև հիմա մնում են Ղարաբաղի տարածքում (Թուրքիան անցած աշնանը՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, հարյուրավոր վարձկաններ բերեց Սիրիայից Ադրբեջան, որպեսզի Բաքվի կողմից մասնակցեին մարտական գործողություններին - խմբ.): Ի՞նչ են նրանք անում այնտեղ, ի՞նչն է նրանց գտնվելու նպատակը, ինչո՞ւ մինչև հիմա դուրս չեն եկել Լեռնային Ղարաբաղի տարածքներից՝ չնայած պատերազմի դադարեցմանը»,- ասել է պարբերականի զրուցակիցը:  

Հարցեր է առաջացնում նաև Ադրբեջանի տարածքում թուրքական զինծառայողների գտնվելը, նշել է Եվսեևը:

«Բաքվի մոտ բազա կա, ռազմական օդանավակայան, որտեղ ռոտացիայի միջոցով մշտական կարգով գտնվում են թուրքական զինծառայողներ: Մոսկվայի համար անախորժ են Բաքվի ավելորդ սերտ հարաբերություններն Անկարայի հետ, Ադրբեջանի չափից ավելի ակտիվությունը Հայաստանի հետ սահմանին, ինչպես նաև այն, որ նա չի կատարում հայ գերիների ազատման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները, որոնց թիվը հասնում է 200 մարդու: Նրանց դեմ հարուցվում են քրեական գործեր: Այսինքն՝ եթե տեղեկատվական դաշտում Բաքուն հայտարարում է «Իսկանդերների» մասին, դա վկայում է, որ նա չի ցանկանում պատասխանել վերը նշված հարցերին, որոնք Ռուսաստանն իրապես առաջադրում է Բաքվին: Դա Բաքվի քաղաքական հնարքն է»,- արձանագրում է վերլուծաբանը:

Դեր է խաղում նաև Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում և սևծովյան տարածաշրջանում  Ռուսաստանի և Թուրքիայի բարդ հարաբերությունների գործոնը:

«Դա վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին, Սիրիային, այլև Ուկրաինային: Թուրքիան ամրապնդում է ռազմական համագործակցությունն Ուկրաինայի հետ, ինչը մեզ նույնպես անհանգստացնում է: Բացառված չէ, որ նման բարդ հարաբերությունների պայմաններում Բաքուն փորձում է ինչ-որ կերպ ձայնակցել Անկարային՝ հավելյալ ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա: Բայց դա ուղղակի ծիծաղելի է: Ռուսաստանը պատասխան տալու բազմաթիվ լծակներ ունի, սակայն առայժմ ձեռնպահ է մնում, քանի որ այդ առնչությամբ իրական խնդիր չի տեսնում: Իրականում խնդիրը (Ղարաբաղում «Իսկանդեր» ՕՏՀՀ-ների կիրառման խմբ.) մտացածին բնույթ ունի»,- ամփոփել է Եվսեևը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հանդես է եկել մեկնաբանությամբ, որի համաձայն՝ ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ «Իսկանդեր» ՕՏՀՀ-ները 2020 թվականի աշնանը հայկական բանակն առհասարակ չի կիրառել:

Ապրիլի 2-ին Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) ցուցադրել է «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորներ, որոնք, ըստ Բաքվի պնդման, Հայաստանն օգտագործել է Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում: ANAMA-ի ներկայացուցիչը պնդել է, որ հայտնաբերված բեկորները պատկանում են «Իսկանդերից» արձակված հրթիռի:

Բանն այն է, որ 2016 թվականից Հայաստանի սպառազինությունում է գտնվում Ռուսաստանի մատակարարած ՕՏՀՀ-ների «Իսկանդեր-Է» էքսպորտային տարբերակը՝ 280 կմ հեռահարությամբ: Ռուսական բանակը զինված է այդ հարվածային համակարգերի «Իսկանդեր-Մ» բազային տարբերակով, որոնք կարող են խփել թիրախին մինչև 500 կմ հեռավորությունից:

Այդ կապակցությամբ որոշ ռուսական և հայկական փորձագետներ ենթադրել են, որ «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները կարող էին թուրք զինվորները սադրանքի նպատակով Ադրբեջան բերել Սիրիայից, որտեղ դրանք կիրառվել են իսլամիստ զինյալների դեմ:

Աղբյուրը՝ EurAsia Daily

Աշխարհում Ադրբեջան Ռուսաստան Եվսեև

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին