Սրտաբան-ռեանիմատոլոգ Հերման Գանդելմանը պատասխանել այն հարցին, թե արդյոք ձախ կողքի վրա քնելը կարո՞ղ է վնասել սրտի առողջությանը: Այդ մասին նա պատմել է «Առողջ ապրել» հաղորդաշարի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
Մասնագետի խոսքերով՝ մարդը կարող է քնել իր համար սովորական դիրքով: Կողքի վրա քնելը չի ազդում սրտի վրա, քանի որ այն գտնվում է կողերի կարկասի հետեւում և հուսալիորեն պաշտպանված է:
«Եվ երբ դուք պառկած եք աջ կողմքի վրա, ձախ կողքի կամ մեջքի վրա, ոչինչ չի կարող ճնշել նրան: Այնպես որ, քնեք այնպես, ինչպես սովոր եք», - նշել է բժիշկը:
Ավելի վաղ դիետոլոգը խոսել էր սննդակարգի և սրտի հիվանդությունները կանխելու մասին: Մասնագետի խոսքերով ՝ հիվանդությունները կանխելու համար կարևոր է պահպանել որոշակի դիետա և ոչ միայն հրաժարվել որոշ կերակուրներից: