Ֆրանսիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 34968 նոր դեպք: Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5374288-ի: Գրում է Russian.rt.com-ը։ Այս մասին հայտնել են երկրի սանիտարական ծառայությունից:
Նշվում է, որ Ֆրանսիայում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 316 հիվանդ: Երկրում COVID-19 կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 101 910-ի:
Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը հայտարարել էր, որ երկիրը մայիսի 3-ից կվերացնի շրջանների միջեւ տեղաշարժի սահմանափակումները:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 142 միլիոնը։