f

Անկախ

Մխիթար Զաքարյանն առնչություն չունի մեղսագրվող կասկածանքի հետ. պաշտպանները կբողոքարկեն ձերբակալման իրավաչափությունը


Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի վերաբերյալ քիչ առաջ ձերբակալման արձանագրություն է կազմվել, նա ձերբակալվել է։  Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Քննչական կոմիտեի բակում լրագրողներին հայտնեց Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Փաստաբան Պապոյանը նախ ներկայացրեց Զաքարյանի նկատմամբ իրականացված քննչական գործողությունների հաջորդականությունը.

«Պարոն Զաքարյանի հետ ինքնակամ ներկայացել ենք Ոստիկանության Մեղրու բաժին։ ՀՀ փոխոստիկանապետը, որն այնտեղ էր գտնվում, մեզ ասաց, որ Զաքարյանի մասնակցությամբ որեւէ գործողություն չկա կատարելու, որից հետո մենք հայտարարեցինք, որ ուղեւորվում ենք Զաքարյանի բնակության վայր եւ անհրաժեշտություն լինելու դեպքում կարող են մեզ տեղեկացնել։ Մեկ ժամ անց ոստիկանության ծառայողներից պարոն Կիրակոսյանը՝ թվով 3 ոստիկանների հետ գալիս է Զաքարյանի տուն եւ հայտարարում, որ Զաքարյանի հրավիրվում է Ոստիկանության Մեղրու բաժին, մեր հարցին՝ ի՞նչ դատավարական կարգավիճակով, ի՞նչ քրգործի շրջանակներում, ի՞նչ գործողություն կատարելու համար, առավել եւս գիշերային ժամի՝ 03։20-ի սահմանում, վերջինս պատասխանում է, որ իրավասու չէ պատասխանել որեւէ հարցին, տեղում մեզ կասեն։ Թեեւ մենք հրավիրված ենք ոստիկանություն, սակայն ոստիկանական մեքենայով Զաքարյանը պետք է ուղեւորվի դեպի Ոստիկանության Մեղրու բաժին, ինչին մենք արձագանքում ենք, որ դա անօրինական է, քանի որ մենք բերման ենթարկված չենք։ Զաքարյանը բարի կամք դրսեւորելով՝ ցանկություն է հայտնում իրենց ավտոմեքենայով ուղեւորվել Ոստիկանության Մեղրու բաժին, հասնելուն պես, նույնիսկ մուտքին չենք հասցնում մոտենալ, քանի որ հայտարարում են, որ մեկ այլ ոստիկանական մեքենա շուտով կմոտենա եւ Զաքարյանին պետք է ուղեկցեն Կապանի ոստիկանության բաժին, կրկին չեն հայտնում՝ ինչ քրեական գործի շրջանակներում։ Կրկին ոստիկանական մեքենայով, առանց փաստաբանների ուղեկցության, ինչին Զաքարյանը պատասխանում է, որ ցանկանում է տվյալ գործողությանը մասնակից լինեն նաեւ իր պաշտպանները, սակայն ոստիկանը պատասխանում է՝ այդպիսի կարգ նախատեսված չի, կարող եք բողոքարկել, այսպես է պետք, այսպես ենք անում»։

Փաստաբան Պապոյանը պատմեց, որ Կապանի ոստիկանության բաժին էլ չեն հասնում, պաշտպանները ճանապարհից հասկանում են, որ Երեւան քաղաք են գալիս. «Մեզ ոչ ոք տեղեկատվություն չի տվել, ուղղակի մեքենայի ընթացքին հետեւելով, առավոտյան 10։34-ին հայտնվել ենք այստեղ։ Մեզ ոչ ոք չի բացատրել, թե ինչի համար է պարոն Զաքարյանը հրավիրվել ՔԿ, ինչ կարգավիճակով։ Սպասել ենք մոտավորապես 4 ժամ միջանցքում։ Ընթացքում էլ բերման են ենթարկում քաղաքացիների խայտառակ վատ ձեւով։ Քննչական խմբի ղեկավարին հայտարարեցինք, որ մենք ազատ ենք, քանի որ Զաքարյանին ոչ ոք չի ներկայացնում, թե ինքն ինչ կարգավիճակ ունի, Զաքարյանը կարող է ուղղակի դուրս գալ։ Զաքարյանն ասաց, որ չի ցանկանում՝ անցանկալի երեւույթներ լինեն, քաշքշուկներ լինեն, մենք կսպասենք հասկանանք՝ ինչ գործողություն են կատարելու»։

Փաստաբանն ասաց, որ ՔԿ-ում ժամը 14։30-ի սահմաններում ինքնակամ ներկայանալու մասին արձանագրություն են կազմում, բայց 10 րոպե հետո էլ կազմվում է ձերբակալման արձանագրությունը. «Հայտարարում են, որ Զաքարյանը ձերբակալված է։ Մեղադրանքը դեռ չկա, կասկածանք է։ Զաքարյանը ներկայացվում է որպես կազմակերպիչ, սակայն չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը, մասնավորապես, պաշտպանական կողմին չի բացատրվել, թե պարոն Զաքարյանն ինչ գործողություններ կատարելով է կազմակերպել նշված իրադարձությունները»։

Պապոյանը հայտնեց՝ Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ նշված քրեական գործը շինծու է եւ չի ընդունում կասկածանքը. «Հետագայում ցանկության դեպքում լրացուցիչ, մանրամասն ցուցմունք կտանք»։

Քաղաքապետի փաստաբանը պնդեց, որ Զաքարյանը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրված կասկածանքի հետ. «Ձերբակալման հիմք որպես այդպիսին վարույթն իրականացնող մարմինն ընդամենը հղում է կատարել Քրեական դատավարության օրենսգրքի ձեւական իրավական նորմի, փաստական նորմը չի բացահայտվել, որով խախտվել է Կոնվենցիոն 5-րդ հոդվածով սահմանված մեր իրավունքը։ Ձերբակալման նպատակի մասին խոսելը լրիվ ծիծաղելի է, որովհետեւ մարդն ինքնակամ ներկայանում է, կազմվում է արձանագրությունը եւ րոպեներ անց հարկադրանքի միջոց է կիրառվում»։

Փաստաբանը հայտնեց, որ հիմա պատրաստվում են ձերբակալման իրավաչափությունը բողոքարկել։

Նշենք, որ Սյունիքի մարզում երեկ՝ ապրիլի 21-ին, տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (խուլիգանության), 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ խիստ գաղտնի պայմաններում Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին երեկ մարզի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են՝ հեռանալ մարզից։

Քաջարանցիները փակել էին քաղաք մտնող ճանապարհը, այդպիսով Փաշինյանն ընդհանրապես չէր կարողացել Քաջարան մտնել։

Նշենք, որ Փաշինյանի հետ մարզ են գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։

Մխիթար Զաքարյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին