f

Անկախ

Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել. Սենոր Հասրաթյան


Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խխոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նայում եմ Երևանում և Սյունիքում անհնազանդության ակցիա կատարող երեկվա պատերազմի մասնակիցների հանդեպ ոստիկանական ուժերի կողմից ջանադրաբար բերման ենթարկելու գործողությունների կադրերը և ակամայից հիշում, թե ինչպես էին ընդամենը ամիսներ առաջ նույն այդ բերման ենթարկվող տղաները պաշտպանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի մարտագծում իրենց վստահված դիրքերը...

Հիշում եմ նաև, թե ինչպես նույն ժամանակահատվածում Շուշի տեղափոխված ոստիկանական ուժերի հարյուրավոր ծառայողներից միայն մի քանի տասնյակը պատրաստակամություն հայտնեց մեկնել ռազմական գործողությունների շրջան, իսկ նրանց ծանրակշիռ մասը հրաժարվեց գնալ առաջնագիծ՝ կատարելու հայրենիքի պաշտպանության իր բաժին պարտքը:

(Ի դեպ այդ մարդկանց «համոզելու» համար 2020թ. հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի պալատում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հակառակորդի արձակած հրթիռից զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ ոստիկաններ):

Համադրելով և՛ կալանավորվածների, և՛ կալանավորողների այսօրվա պահվածքը, ուզում եմ ասել՝ տղանե՛ր, դուք հնարավորություն ունեիք կանոնադրությամբ ձեզ վերապահված պարտականությունները նույն փութաջանությամբ իրականացնել մարտական գործողությունների ժամանակ՝ այդ տղաների հետ կողք-կողքի կանգնած, այլ ոչ թե Երևանի կամ Ագարակի փողոցներում, երբ մարդիկ պայքարում են երեկվա մարտադաշտում, գուցե նաև, ձեր պահվածքի արդյունքում կրած պարտության հետևանքները մեղմելու համար...

Մարդկանց հնարավորություն տվեք պաշտպանել ազգի արժանապատվությունը, որը նաև ձեր արժանապատվությունն է»:

Սենոր Հասրաթյան ՖԲ Գրառում

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին