РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին անհիմն է անվանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ծրագրված մահափորձին ԱՄՆ-ի մասնակցության մասին կասկածները: Գրում է Gazeta.ru-ն։
«Ես կարող եմ միայն հաստատել, որ դրա համար որևէ հիմք չկա», - պատասխանել է Սպիտակ տան խոսնակը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտ համարեց Բելառուսում պետական հեղաշրջման փորձը և հանրապետության ղեկավարի սպանության ծրագրերը:
Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ արեւմտյան երկրները չեն դատապարտում միջադեպը:
Ապրիլի 17-ին ԱԴԾ-ն հայտնեց Բելառուսում հեղաշրջում պատրաստող երկու անձանց ձերբակալելու մասին: Հատուկ ծառայությունների հայտարարության համաձայն՝ հեղաշրջումը նախատեսվում էր իրականացնել մայիսի 9-ին Մինսկում Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ:
Դրանից առաջ Լուկաշենկոն խոսեց մի խմբի ձերբակալման մասին, որը պատրաստվում էր մահափորձ իրականացնել իր և իր երեխաների դեմ: Նրա կարծիքով, մահափորձի նախապատրաստման ու հեղաշրջման գործում ներգրավված են եղել ամերիկյան հատուկ ծառայությունները: