f

Անկախ

Պատերազմից հետո Նիկոլն իր ամբողջ քարոզարշավը կառուցել է զոռբայությամբ և աներեսությամբ՝ շոկի մեջ գտնվող մարզեր այցելելով


Պատերազմից հետո Նիկոլն իր ամբողջ քարոզարշավը կառուցել է զոռբայությամբ և աներեսությամբ՝ շոկի մեջ գտնվող մարզեր այցելելով։ Նա գնում է մարզեր, որտեղ նրան չեն ցանկանում տեսնել, նա քայլում էր այսօր Սյունիքում՝ լսելով իր հասցեին ամենավերջին հայհոյանքները, նա մտնում է տներ, որտեղ աղքատությունից կուչ եկած մարդիկ չգիտեն ինչ ասեն՝ բողոքեն, թե վռնդեն: Նա շրջանցում է փակված ճանապարհները, ոստիկաններով ու հատուկջոկատայիններով շրջապատում է իրեն ու վերջին տականքի պես քայլում՝ լեզվակռվի մեջ մտնելով բոլորի հետ։

Ինքնասիրություն ու մարդկային արժանապատվություն ունեցող ցանկացած մեկը անգամ 5 րոպե չէր դիմանա ատելության, հայհոյանքի ու վիրավորանքի այն «հրավառությանը», որի միջով այսօր անցավ Նիկոլը: Եվ անցնելու է միշտ:

Նիկոլի բոլոր, այդ թվում՝ այսօրվա շրջայցերի գլխավոր մեխը գերեզմաններ այցելությունն է։ Երեկ նա Կոմանդոսի շիրիմին էր, այսօր թույլ չտվեցին մոտենա սյունեցի հերոսների շիրիմներին: Պատկերացնո՞ւմ եք մարդիկ ստիպված էին փակել գերեզման տանող ճանապարհը, որ վիժվածքը չպղծի իրենց զոհված երեխաների շիրիմները:

Ես մի կողմ եմ թողնում այն պարզունակ հարցը, թե Նիկոլն ի՞նչ կասեր Արկադի Տեր-Թադևոսյանին, եթե հանդիպեր ոչ թե շիրմաքարին, այլ հենց նրան։ Եվ մի կողմ եմ թողնում Նիկոլի պատճառով տներում ընկած կռիվը, որտեղ մարդիկ հպարտանում են այն տղայի պնդությամբ, որ արգելեց նրան մոտենալ հարազատի շիրիմին կամ քննադատում են այն բարեկամներին, որոնք ողջագուրվում են իրենց զինվորին զոհածի հետ։

Գերեզմանակռիվը Նիկոլի էությունն է։ Երկիրը վերածել է մի մեծ գերեզմանի և այդ վայրկյանից հետո պայքարում է գերեզման գնալու համար։ Ու երբ դա հաջողվում է, ներկայացնում է որպես «մեծագույն հաղթանակ» և ապացույց, թե ժողովուրդն իր հետ է՝ մոռանալով, որ ժողովուրդը մեռած է, թաղած չէ։ Ինքը խլել է ժողովրդի անցյալն ու արժանապատվությունը, վաճառել ապագան:

Գերեզման այցելելու Նիկոլի «մոլուցքը» նոր չէ։ Հիշե՛ք Եռաբլուրը պղծելու նրա թատրոնը։ Կամ, ավելի շուտ, նույն Եռաբլուրում, երբ ինքնամոռաց համբուրում էր զոհված զինվորների մայրերի ձեռքերը։

Նիկոլի գերեզմանակռիվը հասել է ֆարսի ու հիմա բոլորը համակերպվել են, որ երկրի ղեկավարը պատերազմից ու պարտությունից հետո զբաղված է գերեզման գնալով, գնալու համար կռվելով, գնալուց հետո շիրմաքարի վրա ծաղիկ դնելու համար վիճելով, դրանից հետո մարդ է ման գալիս, որ ձեռք համբուրի, խոնարհվի, ծնկի իջնի, իսկ վերջում մի երեխայի գրկի, համբուրի ու քայլի։

Նա սպանեց մեր զավակներին ու նույնիսկ հիմա հանգիստ չի տալիս նրանց հոգիներին ու շիրիմներին: Այդ ընթացքում Հայաստանը դարձնելով երկիր, որտեղ բոլոր նորությունները գերեզմանոցից են։

Ափսոս էին տղերքը...

Միքայել Մինասյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Պատերազմ խմբագրի ընտրանի

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին