f

Անկախ

Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը


Հունիսի 6-ից 12-ը Երևանում անցկացվելիք Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար‚ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։ Հիշեցնենք‚ որ մրցույթն այս տարի իր պատմության ընթացքում երկրորդ անգամ անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային այս ստուգատեսը մեծ հեղինակություն է վայելում երաժշտական աշխարհում։ Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդ երաժիշտներ‚ որոնք իրենց ծրագրերում կատարում են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։ 

Մրցույթի նպատակն է ամբողջ աշխարհում է՜լ ավելի հանրայնացնել Խաչատրյանի արվեստը‚ բացահայտել տաղանդաշատ երաժիշտների ու նպաստել նրանց մասնագիտական առաջխաղացմանը։ 

Այս պահին ընթանում է մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը։ 18-36 տարեկան դիրիժորները մինչև 2021թ. մայիսի 10-ը մասնակցության հայտը կարող են լրացնել հետևյալ հղմամբ՝  https://khachaturian-competition.com/en/competitions/contestantsRules2021։ Նախընտրական փուլն անցած դիրիժորներն իրավունք կստանան մասնակցելու մրցույթին։ Արդեն իսկ կան մեծ թվով դիմորդներ աշխարհի տարբեր ծայրերից։ 

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։

 

Արամ Խաչատրյան

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին