Ինդոնեզիայի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության (USGS) կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Կայքի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սիբոլգա քաղաքից (Հյուսիսային Սումատրա նահանգ) 304 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվել, չի հայտարարվել նաև ցունամիի առաջացման սպառնալիքի մասին: