f

Անկախ

Եթե մարդկանց համար մեր առաջարկը ընդունելի չէ, ապա սպանդանոցների պահանջը կգործի հենց այսօրվանից. Փաշինյան


Այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին մեծ աղմուկ հանած սպանադանոցների խնդրին: Նա նշեց, որ կառավարությունը պատրաստ է մինչև հուլիսի 1-ը հետաձգել որոշումը, եթե անասնապահներն ու մսավաճառները համաձայն են այս տարբերակի հետ:

«Որքան հասկանում եմ՝ մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից: Առաջին, այս պայմանը արձանագրում է, որ մինչև փետրվարի 6-ի նիստը կրկին ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում, որոնք այսօր էլ կարող են սուբսիդավորել արտոնյալ կարգով սպանդանոցներին եւ պլյուս դրան լիզինգային ծրագրերը, որտեղ պետք է տեղ լինի նաեւ շարժական սպանդանոցների համար, որ հնարավոր լինի գյուղացիների կողմից դրանք ձեռք բերել:

Երկրորդ, կազմվում է Հայաստանում սպանդանոցների բաշխվածության եւ խտության նախընտրելի քարտեզ, եւ մենք հասցեական ֆինանսավորում ենք, այնպես ենք անում, որ այդ սպանդանոցները ունենան խելամիտ բաշխվածություն, որպեսզի լինի համաչափ հասանելիություն:

Երրրոդ, այս ընթացքում ընդունում ենք առաջարկներ, որ ինչ-ինչ նրբություններով կարող ենք հարստացնել այս փաթեթը, որպեսզի առավել արդյունավետ գործի:

Սրա արդյունքում պայմանավորվում ենք, որ մինչեւ հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երեւանի սուպերմարկետներն ու Երեւանում հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում իրավիճակը թողնում ենք այնպիսին, ինչպիսին կար նախքան այս կարգավորումը: Բայց պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունը անցնում է սպանդանոցային մորթի նոր համակարգին, եւ որեւէ ցույց չի լինելու:

Եթե այս պայմանը այսօր բողոքի գործողություններ իրականացնող մեր հայրենակիցների համար ընդունելի է, ուրեմն մենք այս որոշումը կկայացնենք: Եթե պարզվի, որ ընդունելի չէ, մենք այդ վարկային ծրագրերը բացելով, պետք է ասենք, որ պայմանն էսօրվանից է գործում: Թող այսօրվանից ընդունելի չլինի»:

Վարչապետը նշեց նաեւ, որ այս ընթացքում պետք է իրազեկել մարդկանց, թե սպանդանոցներն ինչ  պայմաններում են գործում. «Մարդիկ հաճախ չգիտեն, որ սպանդանոցներն ունեն պարտավորություն տեղափոխել մորթի ենթակա կենդանիների գլխաքանակը, եթե գլխաքանակի տերերը նման ցանկություն ունեն»:

Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ փետրվարի 6-ի կառավարության նիստում վերջնական որոշումը կկայացվի:

 

ՀՀ Կառավարություն Նիկոլ Փաշինյան սպանդանոց

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին