f

Անկախ

Իշխանությունների սահմանած երկակի ստանդարտները պետական գաղտնիքի վերաբերյալ. ու՞մ է թույլատրվում այն հրապարակել, ում՝ ոչ


Պաշտպանության բանակը դեռ շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ին սանձազերծված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների անունները, անհետ կորած զինծառայողների հարազատները ամեն օր բողոքի ակցիաներ են կազմակերպում տարբեր գերատեսչությունների մոտ՝ փորձելով որևէ տեղեկություն լսել իրենց հարազատների մասին, գերիների վերադարձի խնդիրը մնում է օդում կախված:

Պատերազմի ավարտից անցել է ավելի քան 5 ամիս, սակայն հասարակությունը դեռ հստակ չգիտի, թե քանի զոհ, քանի գերի, անհետ կորած ունենք: Մինչդեռ պատերազմում իրեն հաղթող հռչակած ադրբեջանական իշխանությունը շարունակում է ամեն օր ծաղրել մեր իշխանություններին, անպատվել մեր զինծառայողներին. որպես ամենաթարմ ապացույց նշենք Բաքվի «ռազմական ավարի պուրակը», որի մասին մեր իշխանությունները, սովորույթի ուժին հետևելով, չարտաբերեցին որևէ բառ, փոխարենը երկրի ղեկավարը բանաստեղծություն ձոնեց իր կողմից բարեկիրթ հռչակված «ռազմական ավարի պուրակի տիրոջը»:

Պատերազմում մեր ունեցած կորուստների վերաբերյալ պարբերաբար իշխանության ներկայացուցիչների, այդ թվում երկրի ղեկավարի մակարդակով, տարբեր թվեր են հրապարակվում, հաճախ նույնիսկ սենսացիոն, որոնք առաջացնում են հասարակության զայրույթը:

Վերջին նման սենսացիոն հայտարարությունն արեց նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտը ստորագրած վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետը բառացիորեն հայտարարեց. «Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ: Միևնույն ժամանակ ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք: Մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ  նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են: Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ արդյունքներին և իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամությունն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել: Բայց կան դեպքեր, որ ասում են՝ թողեք ամբողջ պրոցեսը լինի մեր հսկողության տակ: Եթե այս վիճակագրությունը չփոխվի, իսկ շատ դժվար է պատկերացնել, թե որևէ բան կփոխվի, ապա զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի, պլյուս-մինուս 50: Ներողություն այս արտհայտությունն անելու համար»:

Պատերազմի ավարտից ավելի քան 5 ամիս անց երկրի ղեկավարը զոհերի մասին խոսում է պլյուս մինուսով, հրապարակում է թվեր, որոնք մեծ մասամբ չեն համապատասխանում արդեն իսկ հրապարակված թվերին:

Դեռևս սույն թվականի մարտի 22-ին Անկախ լրատվական կայքը հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ փորձելով պարզել, թե  2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան 2-րդ պատերազմում ՀՀ Զինված ուժերը քանի՞ զոհ է տվել, և մինչ այժմ մարտական գործողություններին մասնակցած քանի՞ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել և քանի՞սն են նույնացվել:

Մոտավորապես մեկ ամիս անց նախարարությունից մեզ պատասխանեցին, որ «...պահանջվող տեղեկատվությունը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 13.03.1998թ. N 173 որոշմամբ հաստատված Ցանկի «Ռազմական բնագավառի տեղեկություները» մասի 3-րդ, 4-րդ, 8-րդ կետերի և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. N 9-Ն հրամանով հաստատված ցանկի 23-րդ կետի և 10-րդ մասի համաձայն հանդիսանում են պետական և ծառայողական գաղտնիք, ուստի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 1 ին կետի հիմքով դրանց տրամադրումը մերժվում է»։

Պատերազմում ունեցած զոհերի թվի մասին տեղեկության տրամադրումը լրատվամիջոցներին պետական և ծառայողական գաղտնիք է, հետևաբար պատասխանից կարող ենք ենթադրել, որ ԶԼՄ-ները չեն կարող հրապարակել այդ տվյալները՝ երկրի շահերին չվնասելու համար, սակայն երկրի ղեկավարը կարող է թիվ մեկ ամբիոնից թվեր հրապարակել պլյուս-մինուսով և չվնասել ոչ երկրի շահերին, ոչ էլ այն ծնողներին, որոնց երեխաների ճակատագիրը մինչ այժմ մնում է անհայտ:

Ամեն օր սահմանային անվտանգության հետ կապված երկրի համար «վտանագավոր չէ» զինվորականներին անձնական շահի կամ նրանց արտահայտած կարծիքի համար աշխատանքից ազատելը: «Պետական գաղտնիք չէ» Անվտանգության խորհրդի նիստերի արձանագրությունները և ձայնագրությունները հրապարակելը. որպես ապացույց բերենք բառացիորեն ժամեր առաջ Անվտանգության խորհրդի հրապարակած ձայնագրությունը պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 30-ին, արված ԱԽ նիստից: Անվտանգության խորհրդի գրասենյակը դեռ օրեր առաջ էր պարզաբանում տարածել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության մեջ որոշ պնդումների վերաբերյալ և հրապարակել էր գաղտնազերծված փաստաթղթեր: Իսկ այսօր, չբավարարվելով փաստաթղթերի հրապարակմամբ, հրապարակել է նաև նիստի ձայնագրությունը, որը տեղադրում ենք ստորև:

Այս ամենով հանդերձ մենք դեռ շարունակում ենք ապրել մի հասարակությունում, որտեղ իշխանությունների համար 0 նշանակություն ունեն պատերազմում զոհված զինծառայողի հարազատների ապրումները, գերիների ու անհետ կորածների ճակատագրերը: Իշխանությունն այսօր զբաղված է միայն «աթոռապահպան սուրբ առաքելությամբ», որը դեռ «պատվով» կատարում է:

ՀՀ պաշտպանության նախարարություն Անհետ կորած զինծառայողներ զոհված զինվորներ Անվտանգության խորհուրդ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին