Երևանի ավագանին այսօրվա՝ ապրիլի 20-ի իր նիստում փոփոխություն կատարեց «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը. Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու» մասին որոշման մեջ:
Հարցը ներկայացրեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ սոցիալական աջակցության տարածքային բաժանմունքները լուծարվում են եւ իրենց լիազորություններն այսուհետ իրականացնելու են սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները: «Այժմ մեր հաստիքացուցակում կատարում ենք այդ աշխատակիցներին դուրս հանելու որոշումը»,-ասաց նա: