Հայաստանի սուսերամարտի հավաքականը ապրիլի 21-ին կմեկնի Մադրիդ, որտեղ կանցկացվի օլիմպիական վարկանիշային մրցաշար: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Մրցաշարին նախապատրաստվելու համար մեր թիմը Ծաղկաձորում անցկացրել է ուսումնամարզական հավաք, որի ընթացքում մարզչական խումբը անհատական պարապմունքների շնորհիվ բարելավել են սուսերամարտիկների ընդհանուր պատրաստականությունը՝ ինչպես տեխնիկատակտիկական, այնպես էլ՝ ֆիզիկական։
Մադրիդում ճկասուսերակիրների ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը մարտուղյակ կուղեկցի իր անձնական սան և որդի Մայքլ Հովհաննիսյանին, իսկ խոցասուսերակիրների ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը՝ Էմմա Պողոսովային և Էդվարդ Օվիկյանին: