f

Անկախ

Լույս է տեսել Թաներ Աքչամի՝ Հայոց ցեղասպանության պատմությանը նվիրված նոր գիրքը


Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչատունը թուրքերենով լույս է ընծայել թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամի նոր աշխատությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության պատմությանը։ «Հայոց ցեղասպանության համառոտ պատմությունը» վերնագրով հրատարակված սույն աշխատությունն անդրադառնում է 1878-1923 թթ․ գործընթացներին։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։

Աղբյուրի համաձայն՝ Աքչամը գրքի նախաբանում հանդես է գալիս Հրանտ Դինքին ուղղված մի գրությամբ, որում մասնավորապես նշված է․

«Սիրելի՛ Հրանտ, դու հեռու էիր մնում այն քննարկումներից, թե արդյոք 1915-ը ցեղասպանություն էր, թե ոչ։ Կես կատակ, կես լուրջ ասում էիր․ «Ես գիտեմ, թե ինչ է եկել իմ ազգի գլխին։ Դուք ինչ ուզում եք՝ ասեք։ Այս տարածքներում մի ժողովուրդ էր ապրում, իսկ այժմ նա չկա։ Այդ ազգին կտրել են արմատից, ճիշտ այնպես, ինչպես ծառն են արմատախիլ անում։ Նախ հասկացեք, որ ես չեմ կարող խոսքերով արտահայտել մի ամբողջ ժողովրդի կյանքից զրկելը, մի կյանք ոչնչացնելը։ Կարծում եմ, որ ձեր գտած և ոչ մի խոսք չի բավարարի այդ մարդկային դրաման բացատրելու համար»։

Մի կողմ թողնենք «Ցեղասպանություն» բառը, որն օգտագործեցիր առավելապես նեղն ընկած լինելու պատճառով, և անմիջապես դատական գործ հարուցեցին քո դեմ։ Որոշեցիր պաշտպանվել այս խոսքերով․ «Եթե այդպես եք ուզում, այդ դեպքում խնդրեմ․ այո՛, 1915-ը ցեղասպանություն է»։ Ապա ինձ ասացիր՝ «Ես ուզում եմ այս դատական գործը մի իսկական պատմական ամբիոնի վերածել։ Թանե՛ր, խնդրում եմ, պատրաստվի՛ր։ Միասին նախապատրաստվենք։ Միտքս հետևյալն է․ կասեմ՝ այո՛, ցեղասպանություն է, և մեկ առ մեկ, հոդված առ հոդված մեջբերելով՝ կպաշտպանվեմ։ Ցեղասպանություն է, քանի որ․․․ Ցեղասպանություն է, քանի որ․․․ այնպիսի պաշտպանական ճառ կարտասանեմ, որ իրենց էլ ցույց կտամ, որ այստեղ պատմությունն է դատվում։ Որ իրենք ոչ թե ինձ են դատում, այլ՝ պատմությունը։ Եւ որ իրենք չեն կարող պատմությունը դատել»։

Հրա՛նտ, թող որ այս գիրքը մի մասը լինի այն պաշտպանության, որ ուզում էիր ներկայացնել։ Եւ թող այլևս ոչ ոք չսպանվի՝ «Ցեղասպանություն» ասելու համար»։

http://www.agos.com.tr/tr/yazi/25569/taner-akcam-dan-yeni-kitap-ermeni-soykirimi-nin-kisa-tarihi

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net 

Հայ-թուրքական հարաբերություններ Հրանտ Դինք Թաներ Աքչամ Հայոց Ցեղասպանություն

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին