Կորոնավիրուսով վարակված ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Ինքնազգացողությունը նորմալ է: Տնային պայմաններում, բժիշկների հսկողության տակ ստանում է սիմպտոմատիկ բուժում»,- ասաց Մուսինյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Մուսինյանը հայտնել էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը COVID թեստ է հանձնել, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: