«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի. թիմ է վերադարձել 27-ամյա եզրային պաշտպան Վահագն Այվազյանը։
Մրցաշրջանը Այվազյանը մեկնարկել էր հենց «Ուրարտուում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել էր 2 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։ Այնուհետև Այվազյանը տեղափոխվել էր Օմանը ներկայացնող «ԱլՆասր» ակումբ:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Այվազյանը Հայաստան վերադառնալու որոշում կայացրեց։
«Ուրարտուում» Այվազյանը հանդես է գալու 88 համարի ներքո: