f

Անկախ

«Փաստ». Այս օպերացիայում Նիկոլ Փաշինյանը օգտագործում է բոլորի հնարավորությունները, որոնք պատրաստ են օգտագործվել


«Փաստ» օրաթերթը գրում է «Իշխանությունները սկսել են նոր թափով գործի դնել ծանր պարտության պատասխանատվությունից խուսափելու իրենց ավանդական քարոզչությունը, որի էությունը պարզ է՝ ձախողումների համար բոլորը պատասխանատու են, բացի իրենցից։

Եվ ահա, Փաշինյանին այս հարցում «օգնության» է գալիս նախկիններին մեղադրելու փորձված մեթոդը, թե նրանք բանակը «թալանել են», չեն թողել, որ զարգանա, իսկ իրենք այս երեք տարիների արդյունքում ի վիճակի չէին եղել վերացնել անցած տասնամյակների բացթողումները։ Բայց քանի որ սրանով ստացվում է, թե իշխանությունները որոշ չափով ընդունում են իրենց ձախողումը, ապա պետք էր նոր թեզեր շրջանառության մեջ դնել, թե կապիտուլյացիայի հիմնական պատասխանատուն եղել են բանակն ու նրա հրամանատարությունը, եւ ողջ մեղքը բարդել նրանց վրա։ Սրանով իշխանությունները մի կողմից՝ հնարավորություն կունենան ընտրություններին ընդառաջ հանրության առաջ արդարանալ, մյուս կողմից էլ՝ հատուկ կթիրախավորեն բանակի այն սպայակազմին, որն իրենց հրաժարականն է պահանջել։

Իշխանական պատկերացումներով, այդպիսով նրանք մի հարվածով երկու նապաստակ կարող են խփել։ Պարտության մեղքը բանակի գլխին ջարդելու քարոզչական օպերացիայում Նիկոլ Փաշինյանը օգտագործում է բոլորի հնարավորությունները, որոնք պատրաստ են օգտագործվել: Դրանցից մեկը Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանն է, որը վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում ձախողման ողջ պատասխանատվությունը գցեց բանակի ու սպայակազմի վրա՝ անգամ հայտարարելով, թե բանակը պատրաստ չի եղել ոչ միայն պատերազմի, այլեւ ոչ մի բանի։

Մի կողմից՝ հարց է ծագում, եթե այդպես է, ապա Բաբայանն էլ իր հերթին ինչո՞ւ պատշաճ ձեւով չի կատարել անվտանգության ոլորտը համակարգելու իր պարտականությունները, որպեսզի բանակը բանակ դառնար։ Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում, իսկ Սամվել Բաբայանը հայտարարել է, թե մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Այդպիսով իշխանություններին հնարավորինս մեծ ծառայություններ առաջարկելով՝ վերջինս ցանկանում է մեծացնել իր շանսերը։ Բայց այս ամենը հնարավորություն տալո՞ւ է Բաբայանին խուսափել իր բաժին պատասխանատվությունից, միանշանակ՝ ոչ։

Նույնը՝ նաեւ Նիկոլ Փաշինյանի համար կարելի է ասել. նա եւս, իր քարոզչությունը կառուցելով պարտության մեղքը բանակի վրա բարդելու առանցքի շուրջ, չի կարող ազատվել տեղի ունեցածի պատասխանատվությունից։ Չէ՞ որ ինքն է նշանակել բանակի ղեկավար անձնակազմին կամ փոփոխել նրանց։ Իսկ եթե բանակում խնդիրներ են եղել, ապա ինչո՞ւ հենց ժամանակին իշխանությունները չեն հետեւել դրանց, որպեսզի լուծվեն։

Դեռ ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց երկրի վարչապետի պաշտոնում, սկսվեց բանակի ու սպայակազմի վարկաբեկումը, ու ողջ անվտանգության համակարգը հայտնվեց անիմաստ քարոզչական տեղապտույտի մեջ։

Հենց Փաշինյանի գլխավորած իշխանության թեթեւ ձեռքով իրականություն դարձավ «Ազգ-բանակ» հայեցակարգից հրաժարումը, որի դեմ «քայլողները» պայքարում էին։ Հետո այդ ինչպե՞ս ստացվեց, որ անցած տարի հուլիսին Տավուշի սահմանային բախումների ժամանակ գրանցված փոքր հաջողությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացնում էր իրեն որպես գերագույն գլխավոր հրամանատար ու մեծ շոու սարքելով՝ փորձում էր հզոր հրամանատար երեւալ, իսկ երբ Արցախում պարտություն ենք կրում, հիշում է, թե վարչապետը չի ղեկավարում ռազմական օպերացիաների իրականացումը, եւ այն բանակի տիրույթում է։

Միեւնույն ժամանակ, Փաշինյանը պարբերաբար շեշտում էր, թե ինքը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար է, ու թող ոչ ոք չկասկածի իր այդ ընդունակությունների վրա։ Ավելին, պատերազմի սկսման առաջին օրերին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշում էր, թե՝ չշշկռեք, Փաշինյանը գերագույն հրամանատարն է։ Ու ընդհանրապես, իշխող ուժի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից Փաշինյանին դիմում էին «գերագույն հրամանատար» ձեւակերպմամբ։ Բայց ճակատագրի հեգնանքով հիմա Փաշինյանը փորձում է իր վրայից հեռացնել գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը։

Դրա համար էլ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե վարչապետը գերագույն հրամանատար է պատերազմի ժամանակ, սակայն Հայաստանին պատերազմ չի հայտարարվել, միայն ռազմական դրություն է սահմանվել։ Այնինչ, դեռեւս 2019 թվականին նույն Արմեն Գրիգորյանը, որպեսզի Փաշինյանին ներկայացնի որպես գերագույն հրամանատար, հայտարարում էր, թե մենք փաստացի պատերազմի մեջ ենք։

Այսպիսով ստացվում է, որ ինչպես ցանկացած հարց, գլխավոր գերագույն հրամանատարի հարցը եւս պատվերով համերգի պես մի բան է. երբ Փաշինյանին պետք է, կարող է լինել գերագույն հրամանատար, իսկ երբ պետք չէ, ինքն այդ լիազորությունների հետ գործ չի ունեցել: Միայն թե մի հարց. եթե ԳԳՀ չի եղել, ի՞նչ գործ ուներ ռազմական որոշումների հետ: Ինչ-որ բան, կարծես, չի «բռնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նիկոլ Փաշինյան հայոց բանակ Պատերազմ

«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Ավելին
Ավելին