Հայաստանի ժողովուրդը մանկապարտեզի երեխայից էլ միամիտ է։ Պատերազմից առաջ, երբ երկրի ղեկավարությունը հաստատ գիտեր պատերազմի անխուսափելիությունը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գյուղական ճանապարհները, ներհամայնքային փողոցները ասֆալտապատում էր, երբ պետք էր բոլոր փողերն ուղղել սարսափելի պատերազմին նախապատրաստվելուն։
Դա նույն բանն է, որ ձմռան շեմին, գյուղացին իր առանձնատան կտուրը բաց՝ տան պատերը ներկի,երբ գիտի, որ շուտով ձյուն է տեղալու։ Հայաստանի ժողովուրդ ջանն ուրախանում է ասֆալտապատումից, չիմանալով, որ դա մեծամասամբ վարկով , այսինքն՝ պարտքով է արվում,որի մարումը հետո Հայաստանի բնակիչներից գանձվելիք լրացուցիչ հարկերի հաշվին է լինելու։
Իշխանությունն էլ է ուրախանում ասֆալտապատումից, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում,որ իրենք սիրում են ասֆալտը, այդ բառը խանդաղատանքով են ասում։ Լուսանկարում պատկերված ճանապարհը գյուղական չէ, այլ միջպետական Մ6 ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ հատվածն է, որի վերակառուցումը 3 տարի առաջ սկսվել, այդպես էլ չի ավարտվում, այստեղով երթեւեկողները այն կնքել են դժոխքի ճանապարհ անունով։ Սերդեչնի պրիվետ սուպերնախարար Սուրեն Պապիկյանին․․․