Հնդկաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակվածաների թիվը գերազանցել է 15 միլիոնը։ Այդ մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին; Գրում է Russian.rt.com-ն։
Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսից 1619 մարդ է մահացել։ Ընդհանուր առմամբ, երկրում COVID-19 կորոնավիրուսից համաճարակի ընթացքում 178,769 հիվանդ է մահացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի կարգավորիչը գրանցել է կորոնավիրուսի դեմ «Sputnik V» ռուսական պատվաստանյութը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 140 միլիոնը։