ԱՀԿ կոմիտեն խորհուրդ է տվել կորոնավիրուսի պատճառով երեք ամսով երկարաձգել համաշխարհային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակը: Այդ մասին նշված է կոմիտեի նիստին հաջորդած հայտարարության մեջ: Գրում է Russian.rt.com-ը։
Ինչպես նշվել է, ԱՀԿ գլխավոր տնօրենը որոշում է կայացրել, որ համաճարակը հասարակական առողջապահության ոլորտում շարունակում է արտակարգ իրավիճակ ներկայացնել:
«Նա համաձայնվել է ԱՀԿ կոմիտեի առաջարկությանը և որպես եզրակացություն ժամանակավոր առաջարկություններ ներկայացրել մասնակից պետություններին», - նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր, որ գերատեսչությունն ակնկալում է, որ ԱՀԿ-ն կպահպանի արտակարգ իրավիճակների ռեժիմը: