f

Անկախ

Քիմիա հետազոտող պատանիները վստահ են՝ բնությունն ամենաստեղծագործ վարպետն է


«Նյութի էլեկտրատարրալուծումը՝ էլեկտրոլիզը, օքսիդավերականգնման ռեակցիա է, որն ընթանում է էլեկտրոդների վրա, երբ հալույթի կամ լուծույթի միջով հաստատուն էլեկտրական  հոսանք է անցնում», - բացատրում են Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Սոնա Անդրեասյանը, Ժենյա Արզումանյանը և Արտյոմ Համբարձումյանը Վարդուհի Օհանջանյանի ղեկավարությամբ հետազոտություն են իրականացրել «Տարբերվո՞ւմ են արդյոք էլեկտրոլիզի արդյունքները տարբեր սարքավորումներով էլեկտրոլիզ իրականացնելիս» թեմայով: Նշյալ հետազոտությունը, ինչպես նաև ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Ֆիտոնցիդների ազդեցությունը սննդամթերքի պահպանման ժամկետների վրա» նախագիծը Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլի  «Քիմիա» անվանակարգում հաղթող են ճանաչվել:

Կապանցի պատանի գիտնականները փորձն իրականացնելիս Էլեկտրոլիտի  լուծույթը պատրաստելու համար օգտագործել են 5 գ պղնձարջասպ, 70 մլ ջուր և 20 մլ ծծմբական թթու՝ նախապես կշռելով նաև էլեկտրոդները՝ 7-ական գրամ:  Հավաքել են էլեկտրական շղթա՝ կազմված հոսանքի աղբյուրից, հաղորդալարերից, էլեկտրոլիտային գուռից, բանալուց և գրաֆիտե էլեկտրոդներից:    Էլեկտրոդները, ընկղմելով լուծույթի մեջ, միացրել են հոսանքի աղբյուրը և 30 րոպեի ընթացքում հետևել էլեկտրոլիզի ընթացքին: Ինչպես ներկայացնում են, էլեկտրոլիզից հետո գրաֆիտե կաթոդի վրա նստած կարմիր պղնձով հանդերձ կշռելուց հետո այն դարձել էր 8 գրամ:

Հետազոտությունը նրանք իրականացրել են 3 փուլով: Այսպիսով, երկրորդ փորձի ընթացքում էլեկտրոլիտային գուռի մեջ ընկղմել են մետաղական էլեկտրոդներ: «Էլեկտրական շղթայում ներառված էր շիկացման լամպ` շղթայում հոսանքի առկայությունը ստուգելու համար: Եթե բանալին փակելով՝ լամպը վառվում է, ապա շղթայում առկա է հոսանք: 30 րոպե անց կաթոդը կրկին կշռելուց հետո  ստացանք 0,5 գրամ պղնձի անջատում»,- մասնագիտորեն բացատրում է Արտյոմը:

Երրորդ փորձը կատարել են ներարկիչից պատրաստված տարայում: «Կարգավորիչի միջոցով բարձրացնում ենք լարումը՝ դրական և բացասական բևեռները համապատասխանաբար միացնելով անոդին և կաթոդին: 30 րոպե անց կարող ենք տեսնել  0,28 գրամ պղնձի անջատումը»,- ընկերոջն է լրացնում Սոնան:

Եռափուլ փորձից հետո աշակերտներն այլևս վստահ են՝ անկախ օգտագործված սարքավորումներից, ստացվել են էլեկտրոլիզի նույն արդյունքները:

Քիմիան այլ կողմից է բացահայտել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտուհի Աննա Գրիգորյանը՝ Հասմիկ Ղազարյանի ղեկավարությամբ: 

Ֆիտոնցիդները կենսաբանական ծագման նյութեր են, որոնք օգտագործվում են բորբոսասնկերի դեմ պայքարում: Հետազոտության նպատակն էր ստուգել ֆիտոնցիդներ պարունակող բույսերի՝ եղևնու, կոճապղպեղի, սխտորի, սոխի և մանանեխի ազդեցությունը սննդամթերքի վրա: Որպես սննդամթերքի նմուշ՝ Աննան ընտրել էր հաց, կիտրոն և պանիր: 

«Ֆիտոնցիդային ակտիվությունը նմուշների մոտ տարբեր է,- եզրակացրել է Աննան,- ամենաթույլ ակտիվությունը ցուցաբերել են եղևնին և կոճապղպեղը, ամենաուժեղը՝ մանանեխը»: Այսպիսով, պատանի գիտնականն իր հետազոտության արդյունքում առաջարկում է մանանեխն օգտագործել արդյունաբերության մեջ՝ սննդամթերքի ժամկետը երկարեցնելու նպատակով:

ՀՀ ԿԳՄՍ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին