Ապրիլի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Կողմերը քննարկել են Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակի, զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ հարցեր։
Հիշեցնենք, որ երեկ մեկօրյա այցով Ադրբեջանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։