f

Անկախ

Թողեք քաղաքական խարդավանքները, ուշքի եկեք տղերք. Սասուն Միքայելյանը՝ Սյունիքում


ԵԿՄ-ում մեկնարկել են մարզային այցերը։ Ապրիլի 15-ին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ վարչության անդամ, գեներալ Մարտին Կարապետյանը, վարչության անդամներ, ԵԿՄ տարածքային բաժանմունքների մարզխորհրդի նախագահներ, անդամներ Սյունիքի մարզում էին։

Աշխատանքային խորհրդակցություն, հանդիպում-քննարկում է անցկացվել Սյունիքի մարզպետարանում՝ ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզի ԵԿՄ տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ։ Քննարկվել են ԵԿՄ-ի առաջիկա ծրագրերին վերաբերող, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող, ԵԿՄ նոր վկայականների տրամադրմանը, նոր անդամակցություններին վերաբերող հարցեր։

Հանդիպումից հետո Կապանի Գարեգին Նժդեհ հուշահամալիրի մոտ անցկացվել է հուշ-ցերեկույթ։

Հուշ-ցերեկույթին Սասուն Միքայելյան հանդես է եկել ելույթով. «Գարեգին Նժդեհը կարողացավ համախմբել մեր ժողովրդին եւ այս ճքնաղ, բաց թանգարանը, որը կոչվում է Զանգեզուրի տարածաշրջան, այսօր մերն է։ Դա եղավ համախմբվածության արդյունքում։ Բոլորիցդ կխնդրեի՝ թողնել քաղաքական խարդավանքները, մենք մի ուժ ունենք՝ մեր հողն ու ջուրը պահելու, թե չէ մենք էլի այս երեխեքի ճակատագրի հետ ենք խաղալու, ուշքի եկեք տղերք։ Սիրելի մայրեր, խոնարհվում եմ ձեր առաջ, իմ խոնարհումը բոլոր որդեկորույս մայրերին, իմ խոնարհումն այս կիսանդրու առաջ։ Ոչ մի անգամ չփորձեցինք պատմությունից դաս քաղել»։

Միքայելյանի խոսքով՝ այսօր մենք ունենք հավատի կորուստ. «Մենք կարողացել ենք, մեր ձեռագիրն ենք թողել Արցախյան առաջին պատերազմում, մենք հաղթել ենք։ Գրեթե 600 տարի հետո մենք կարողացանք հաղթել։ Ինչի համար հաղթեցինք, ավելի վատ ժամանակաշրջան ենք ապրել, կտրոնով հաց էին տալիս, տեսաք՝ ինչ վիճակ էր 90-ականներին, բայց կար հավատ, մենք կարողացանք համախմբվել, եւ այդ ջոկատային պայքարն ավելի մեծ արդյունք տվեց՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի։ Այսօր մենք ունենք հավատի կորուստ։ Եթե մի ազգ կորցրեց հավատը, շատ ծանր վիճակի մեջ է լինելու։ Ես բոլորիդ համախմբման կոչ եմ անում, հիշեք՝ հային միայն հայն է հաղթել»։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ իր հերթին ասել է, որ հայն անպարտելի է, եթե ներսից թշնամություն չլինի. «Մենք կանգնած ենք մի պատմական տարածքում, աջ թեւում, ձախ թեւում լրիվ հերոսներ են։ Դարեր շարունակ մենք կորցրել ենք մեր մշտական պետականությունը եւ միասնական չենք եղել, կորցրել ենք տարածքներ, պետություն ենք կորցրել։ Հայն անպարտելի ազգ է, միայն ներսից թշնամություն չլինի։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ պարոն Միքայելյանին, որ այս 7 ամիս միշտ սյունեցուն կողքին կանգնած է եղել։ Ասել է՝ Մելո ջան, երբ պետք է 500 հոգի մարդ գա, կանգնի Սյունիքում»։

Սասուն Միքայելյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին