f

Անկախ

Սաուդյան Արաբիան և Իրանը բանակցություններ են սկսում հարաբերությունները վերականգնելու շուրջ


Սաուդյան Արաբիայի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ուղիղ բանակցություններ են վարում հինգ տարի առաջ խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նպատակով: Այս մասին տեղեկացնում է Financial Times- ը՝ հղում անելով աղբյուրներին:

Ըստ թերթի՝ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլի 9-ին Բաղդադում, Իրաքի վարչապետ Մուստաֆա Քազեմիի միջնորդությամբ, 2016 թվականից ի վեր երկու երկրների «առաջին նշանակալի քաղաքական քննարկումներն են»:

Ըստ աղբյուրների՝ բանակցություններում ներառված է եղել «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման կողմից Սաուդյան Արաբիայի տարածքի վրա հարձակումների թեման, որը  «դրական» արդյունք է տվել։ Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը գլխավորել է Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Խալիդ բին Ալի ալ Հումայդան: Աղբյուրները նշում են, որ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ:

«Բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` միջուկային գործարքը վերականգնելու և տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու փորձերի ֆոնին: Իրանի և Սաուդյան Արաբիայի՝ բանակցային սեղանի շուրջը նստելու փաստի վրա ազդող մեկ այլ գործոն է վերջինիս ցանկությունը վերջ տալ Եմենում վեցամյա պատերազմին, ինչպես նաև արժանանալ Բայդենի բարյացակամ վերաբերմունքին, որը խոստացել է վերանայել հարաբերությունները թագավորության հետ»,- գրում է Financial Times-ը:

Ըստ թերթի մեջբերած պաշտոնյաներից մեկի՝ «բանակցություններն ավելի արագ են ընթանում, քանի որ ԱՄՆ-ի բանակցությունները (միջուկային գործարքի շուրջ) նույնպես ավելի արագ են շարժվում՝ հութիների գրոհների պատճառով»:

Միաժամանակ, ինչպես նշում է թերթը, Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Իրանի հետ բանակցությունների փաստը: Իրաքի և Իրանի կառավարությունները հրաժարվել են մեկնաբանություններ տալ:

Սաուդյան Արաբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ 2016-ի հունվարին՝ Թեհրանում և Մեշհադում նրա դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումներից հետո, որոնք հրահրվել էին Սաուդյան Արաբիայում հայտնի շիա քարոզիչ Նիմր ան Նիմրի մահապատժի պատճառով: 

Սաուդյան Արաբիա Իրան Աշխարհում բանակցություններ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին